«Արհմիությանն անդամակցելու շարժառիթները»․ սեմինար «Աղվերան» հյուրանոցում, հոկտեմբերի 17-19, 2014

«Արհմիությանն անդամակցելու շարժառիթները»․ սեմինար «Աղվերան» հյուրանոցում, հոկտեմբերի 17-19, 2014

2014 թվականի հոկտեմբերի 17-19-ը «Աղվերան» հյուրանոցում կայացած «Արհմիության անդամակցության շարժառիթները» թեմայով սեմինարի 2-րդ փուլի մասին Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը, սկսելով «Արհմիություններին ամդամակցելու շարժառիթները» թեմայով երիտասարդական սեմինարների շարքը, նպատակ ուներ ճյուղային արհմիության կազմում ստեղծել երիտասարդական թև: 

2014 թվականի հոկտեմբերի 17-19-ը «Աղվերան» հյուրանոցում կայացած վերոնշված  սեմինարների շարքին պատկանող վերջին փուլին մասնակից դարձան ճյուղային արհմիության համակարգի` նախորդ սեմինարներին մասնակցած առավել ակտիվ  երիտասարդները: 

Սեմինարի մասնակիցները, խմբերով աշխատելով, պատասխանեցին մոդերատորի կողմից առաջարկվող հարցերին, որոնցից էին «ի՞նչ են անում արհմիությունները», «Ի՞նչ իրավունքներ ունեն դրանք», «Ի՞նչ ազդելու միջոցներ ունեն»: Ինչից հետո մոդերատոր Ռուբեն Օհանջանյանը  ներկայացրեց որոշակի տեսական նյութ` ծանոթացնելով մասնակիցներին արհմիությունների տեսակներին, մեր օրենսդրությամբ նրանց տրվող իրավունքներին: Առանձնացվեցին կոլեկտիվ բանակցությունները և գործադուլները: Դերային խաղի միջոցով մասնակիցները` «արհմիության ներկայացուցիչները» և «գործատուի ներկայացուցիչները»,  բանակցեցին կոլեկտիվ պայմանագիր կնքելու շուրջ: Ներկայացումներից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում: Մասնակիցների հարցերին պատասխանեց նաև ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը: 

Սեմինարի երրորդ օրվա քննարկման հարցն էր. «Պե՞տք է արդյոք ճյուղային արհմիությանը երիտասարդական թև, ի՞նչ աշխատանքային ձև պետք է այն ունենա, ի՞նչ նպատակներ կհետապնդի և ի՞նչ խնդիրներ կարող է լուծել»: Մասնակիցները խմբային աշխատանքներով միասնական կարծիք հայտնեցին, որ երիտասարդական թևը անհրաժեշտ է, և բոլորը ցանկություն հայտնեցին ընգրկվելու միասնական աշխատանքներում: Պատասխանելով հարցին, թե ինչ հարցեր կարող է լուծել այդ թևը, մասնակիցները հիմնականում շեշտը դրեցին տեղակատվության տարածման և զանգվածային միջոցառումներ կազմակերպելու վրա:   Առաջարկներ եղան նույնիսկ կոնկրետ միջոցառումներ կազմակերպելու մասին, սակայն որոշեցին այդ հարցերը թողնել հետագա քննարկման և 2015 թվականին հավաքվել` մշակելու այդ տարվա ռազմավարությունը:

Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցիչ Լիանա Բադալյանին ճյուղային արհմիությունում երիտասարդական թև ստեղծելու գործում խոստացված ֆինանսական աջակցության  համար:

%d bloggers like this: