ՃՀՄ նախագահության հունիսի 12-ի նիստին մասնակցում էր նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատողների արհեստակցական կազմակերպության նորընտիր նախագահ, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Գալուստ Խարբությանը: Կանոնադրությամբ սահմանված կարգով Խարբությանը համարվեց ճյուղային արհմիության խորհրդի անդամ:
Օրակարգային հարցերի շրջանում քննարկվեցին նաև միջազգային արհմիութենական համագործակցության արդյունքները: ՃՀՄ նախագահը շնորհակալություն հայտնեց այն նախագահներին, ովքեր աջակցել են Մոսկվայի պետհիմնարկների աշխատողների տարածքային արհմիության նախագահության անդամների Հայաստանում հյուրընկալության գործում:
ՃՀՄ նախագահը մանրամասներ ներկայացրեց նաև Արհմիությունների միջազգային ֆեդերացիայի խորհրդի` Տաջիկստանի մայրաքաղաքում կայացած հերթական նիստից: Մասնավորապես` հաստատվել է ԱՄՖ-ի տարեկան հաշվետվությունը, արհմիության անդամների ավելացման գծով լավագույն անդամ կազմակերպություն է ճանաչվել Ադրբեջանի պետական հիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունը, ներկայացվել են արհմիության խոչընդոտները ֆեդերացիան ներկայացնող երկրներում, Տաջիկստանի արհմիությունների ֆեդերացիայի և պետհիմնարկների աշխատողների արհմիության ղեկավարները ներկայացրել են երկրում արհմիությունների դերը աշխատավորների պաշտպանության գործում:
Նախագահության անդամները քննարկեցին նաև «ՀՀ կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացը իրենց արհմիություններում: Նախագահության անդամներից ոմանք փաստեցին, որ իրենց կազմակերպություններում աշխատողներին արգելում են կուտակային պահումներից հրաժարվելու դիմումներ ներկայացնել, որոշ պետական հիմնարկներում աշխատողների դիմումներն ընդունվում են սովորականի պես:
Նիստում քննարկված օրակարգային վեց հարցերից հինգը համապատասխան որոշումներ ստացան, մեկ հարց հետաձգվեց մինչև հաջորդ նիստ: