«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները վավերացված են

Նախագահը մայիսի 26-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը:

Ըստ ԱԺ պաշտոնական հիմնավորման` նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ստանալ հետևյալ արդյունքը` 

1) գործատուն ազատվում է վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու` օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պարտականությունից, եթե մասնակիցը գործատուին է ներկայացնում համապատասխան դիմում,

2) Վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների համար (անունից) կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու դեպքում պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձը (գործատուն, հարկային գործակալը) ազատվում է օրենքի 76-րդ հոդվածով սահմանված տույժերից,

3) պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցների համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա պարտադիր կուտակային վճարները Օրենքով սահմանված կարգով մասնակիցների ռեեստրը վարողին են փոխանցվում անկախ մասնակիցների համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու հանգամանքից, եթե գործատուն կատարում է եկամտային հարկի պարտավորությունը և ներկայացնում է համապատասխան անձնավորված հաշվարկը (պետությունը կատարում է իր պարտավորությունը` անկախ մասնակցի կողմից կուտակային վճար կատարելու հանգամանքից):

Աղբյուրը՝ civilnet.am