Խորհրդի նիստ․ 20 մարտ, 2014

Խորհրդի նիստ․ 20 մարտ, 2014

Պետհիմնարկների ճյուղային արհմիության խորհուրդն այս տարվա մարտի 20-ին Երևան քաղաքում ամփոփեց անցնող արհմիութենական տարին:

Խորհրդի շուրջ 5 տասնյակ արհմիության ղեկավարներ քննարկեցին ճյուղային արհմիության 2013թ.-ի գործունեությունը, նախորդ ֆինանսական տարին ինչպես ճյուղային արհմիությունում, այնպես էլ անդամ կազմակերպություններում, ամփոփվեցին նաև անդամ կազմակերպությունների վիճակագրական և կնքված կոլեկտիվ պայմանագրերի մասին տարեկան տվյալները:

Խորհրդի կազմը համալրվեց նոր անդամներով. ՀՀ ԲՍՓ գործակալության, Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների նորընտիր նախագահներ Նելլի Հովակիմյանն ու Ռուզաննա Խաչատրյանը, ՀՀ ԱՎԾ Կոտայքի և Սյունիքի մարզային գործակալությունների նորաստեղծ արհեստակցական կազմակերպությունների նախագահներ Վազգեն Բեգլարյանն ու Ամալյա Խաչատրյանը համարվեցին ՃՀՄ խորհրդի անդամներ:

Շնորհավորում ենք նրանց և մաղթում ակտիվ աշխատանք ինչպես խորհրդի, այնպես էլ առհասարակ արհմիութենական աշխատանքներում:

%d