Նախագահության նիստ․ 15-16 մարտ, 2014

Նախագահության նիստ․ 15-16 մարտ, 2014

Դիլիջան առողջարանային քաղաքը ս.թ. մարտի 15-16-ը հյուրընկալել էր ՃՀՄ նախագահության անդամներին, որտեղ էլ անցկացվեց նախագահության 8-րդ նիստը:

«Դիլիջան ռեզորթ» հյուրանոցում նիստն անցկացվեց ճյուղային արհմիության «Պրոֆտուր» ՍՊԸ-ի շնորհիվ, որի գործունեությունն էլ քննարկվեց նիստում: ՍՊԸ-ի 2013 թվականի գործունեությունը ներկայացնելուց զատ ՃՀՄ նախագահը ներկաներին առաջարկեց արհմիության անդամներին մշտապես հիշեցնել «Պրոֆտուրի» ծառայությունների մասին, ինչը խթան կլինի «Պրոֆտուրի», դրանով նաև արհմիության ֆինանսական ամրապնդման համար:

Քննարկվեցին և համապատասխան որոշումներ ստացան օրակարգային այլ հարցեր ևս` ի գիտություն ընդունվեց և ՃՀՄ խորհրդի հաստատմանը ներկայացվեց ՃՀՄ 2013 թ. ֆինանսական գործունեության մասին վերստուգիչ հանձնաժողովի ակտը, պետհիմնարկների արհմիությունը համալրվեց ևս երկու անդամ կազմակերպությամբ` ՀՀ ԱՎԾ Կոտայքի և Սյունիքի մարզային գործակալություններրի աշխատողների արհեստակցական կազմակերպությունները, հոբելյանի կապակցությամբ դրամական օգնություն կցուցաբերվի անդամ կազմակերպություններից երեքի նախագահներին:

Արտագնա նիստը նշանավորվեց նաև մասնակիցների Հաղարծնի վանքային համալիր այցելությամբ: 

%d bloggers like this: