Նախագահության նիստ․ 27 փետրվար, 2014

Նախագահության նիստ․ 27 փետրվար, 2014

Փետրվարի 27-ին ճյուղային հանրապետական արհմիության նախագահությունը գումարեց 2014 թվականի իր անդրանիկ նիստը:

Նախագահության անդամները որոշեցին ընթացիկ տարվա Աշխատանքի օրը կազմակերպել զանգվածային միջոցառումներ արհմիության անդամների մասնակցությամբ, մասնակիցներին էլ հրավիրել «Մոսկվա» կինոթատրոն` կինոդիտման:

Քննարկվեցին բազմաբնույթ այլ հարցեր ևս. մարտ ամսին կգումարվի ՃՀՄ խորհրդի հերթական նիստ, կիրականացվեն արհմիության անդամակցությանը խթանող տարբեր միջոցառումներ` սեմինարներ անդամ կազմակերպությունների երիտասարդ և ակտիվ արհմիութենականների համար, Արարատի մարզի ՏԻՄ-երի համապատասխան աշխատակիցները ճյուղային միության միջոցով կիրազեկվեն ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերի կիրառման արհմիության դերին, կանցկացվի նաև բոուլինգ մրցույթ Երևան քաղաքի անդամ կազմակերպությունների միջև և այլն:

Արհմիությունների միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցության շրջանակներում որոշեցին նաև ՃՀՄ նախագահ, ԱՄՖ խորհրդի անդամ Ա. Ասատրյանին գործուղել ք. Դուշանբե, որտեղ էլ կկայանա ԱՄՖ խորհրդի հերթական նիստը:

Միջազգային համագործակցության շրջանակներում քննարկվեց նաև Մոսկվայի պետհիմնարկների աշխատողների տարածքային արհմիության նախագահության անդամների Հայաստան այցելելու մտադրությունը և համապատասխան ընդունելություն կազմակերպելու հետ կապված հարցեր:

Նախագահության անդամներն ու վերստուգիչ հանձնաժողովի նախագահը քննարկեցին ճյուղային արհմիության նախորդ տարվա բյուջեի կատարումը, ամփոփեցին անդամ կազմակերպություններից ներկայացված տվյալները և այլն: 

%d bloggers like this: