ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՎ ԱՄՐԱՊՆԴԵՆՔ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՎ ԱՄՐԱՊՆԴԵՆՔ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Մտահոգված հասարակության լայն հատվածներում արհմիության դերի, ազդեցության և հեղինակության բարձրացմամբ,երիտասարդությանն արհմիության կազմում ընդգրկելու գաղափարով`ճյուղային արհմիությունը նախաձեռնեց անդամ կազմակերպությունների երիտասարդ արհմիութենականների շրջանում արհմիութենական տարաբնույթ սեմինարների անցկացումը: Նշված սեմինարներից առաջինը ճյուղային արհմիությունն անցկացրեց Ծաղկաձորում հոկտեմբերի 11-13-ը Երևան քաղաքի և մոտակա տարածքների անդամ կազմակերպությունների երիտասարդ արհմիութենականների համար, Աշխատանքի միջազգային կազմակերպության միջոցով:

Մասնակիցները ներկայացնում էին ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, Արաբկիր, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը, ՀՀ պետականգույքի կառավարման վարչությունը, ՀՀ զբաղվածության պետական ծառայություն գործակալությունը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, «Զատիկ» երեխաների խնամքի և պաշտպանության կենտրոնը, Խարբերդի մասնագիտացված մանկատունը, ճյուղային հանրապետական արհմիությունը, ինչպես նաև Աշտարակի, Արարատի, Սևանի, Արմավիրի, Հրազդանի, Իջևանի որոշ պետական հիմնարկներ: Տարբեր կազմակերպություններ ներկայացնող երիտասարդների համախմբեց արհմիության գաղափարը. ովքեր ծանոթ չէին արհմիությանը, տեղեկացան, ինտերակտիվ եղանակով ներկայացրին արհմիության իրենց պատկերացումները, «անցկացրեցին արհմիության անունը հնչեցնող միջոցառումներ, հեռուստահաղորդումներ», «արհմիության անդամներ դարձան մի շարք աշխատողներ», մասնակից երիտասարդները ընդհանուր պատկերացում կազմեցին արհմիության գործառույթների, կառուցվածքի, մասնավորապես պետհիմնարկների աշխատողների արհմիության գործունեության ու իրականացվելիք աշխատանքների մասին:

Ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Ա. Ասատրյանը շնորհակալություն հայտնեց սեմինարի կազմակերպիչներին ու կարևորելով արհմիության դրական իմիջի ստեղծումը` որպես հզոր,արդյունավետ և գրավիչ կազմակերպություն, ակնկալեց, որ մասնակիցները արհմիության մասին ստացած իրենց պատկերացումները մշտապես կկիսեն աշխատավայրերում ու կլինեն նույնքան համախմբված, որքան հանդիպման ընթացքում էին:

%d bloggers like this: