2013 թ. հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ճյուղային հանրապետական արհմիության նախագահության հերթական նիստը: Ակտիվ մթնոլորտում նախագահության անդամները քննարկեցին օրակարգային հարցերը. ընդգծվեց հատկապես նախօրեին ճյուղային միության կողմից կազմակերպված Արժանապատիվ աշխատանքի համար պայքարի օրվան նվիրված խաղաղ երթի նշանակությունը: Մասնակիցները բարձր գնահատեցին արդեն ավանդույթ դարձած երթի անցկացումը և նշեցին, որ նմանատիպ միջոցառումները անխուսափելիորեն կբարձրացնեն արհմիության վարկանիշը, լսելի կդարձնեն արհմիության ձայնը:
Նախագահող Ա. Ասատրյանն առանձնակի կարևորություն տվեց ոչ միայն երթի անցկացմանը, այլ նաև երթի ընթացքում հասարկության շրջանում տարածված, քաղծառայողների բազային աշխատավարձի բարձրացմանն ուղղված էլեկտրոնային ստորագրահավաքի կազմակերպմանը և կոչ արեց բոլորին ակտիվ մասնակցություն ցուցաբերել ստորագրահավաքին մասնակցելու գործում: Քննարկվեցին բազմաբնույթ հարցեր, ընդունվեցին համապատասխան որոշումներ` սույն թվականի նոյեմբերին կգումարվի ՃՀՄ խորհրդի նիստ, կկազմակերպվեն սեմինարներ անդամ կազմակերպությունների երիտասարդ արհմիութենականների համար, կանցկացվի կարաոկե-մրցույթ Երևան քաղաքի անդամ կազմակերպությունների միջև և այլն: