Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 7-ին աշխարհի արհմիությունները լայնածավալ նշում են Արժանապատիվ աշխատանքի համար պայքարի համաշխարհային օրը:
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը ս.թ. հոկտեմբերի 7-ին կազմակերպել էր Արժանապատիվ աշխատանքի համար պայքարի համաշխարհային օրվան նվիրված խաղաղ երթ: Երթն ընթացավ Հանրապետության հրապարակ-Աբովյան-Թումանյան փողոցներ-Հյուսիսային պողոտա-Հանրապետության հրապարակ երթուղով, ժամը 13:10-14:00-ի սահմաններում:
Երթի կարգախոսներն էին` «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ը` ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ` ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ», «ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԱՐԴՈՒՆ` ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ», «ՈՒԺԵՂ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ, ՈՒԺԵՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ», «ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ԱՆԴԱՄԱԿՑԵ´Ք ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»:
Չնայած աշխատանքային օրվան, երթին ակտիվ մասնակցում էին հատկապես պետական հիմնարկների արհմիության անդամները, նաև ՀԱՄԿ-ի աշխատակազմը, հարակից ճյուղային միությունների արհմիության անդամները, իսկ տարածքներում ՃՀՄ-ի առաջարկով բազմացվել և տարածվել էր հայտարարությունը:
Երթը լուսաբանվեց տարբեր լրատվամիջոցներով: