Նախագահության ընդլայնված նիստ․ 7 հունիս, 2013

Նախագահության ընդլայնված նիստ․ 7 հունիս, 2013

2013 թվականի հունիսի 7-ին ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղայինհանրապետական միության նախագահության ընդլայնված նիստ: Նիստին մասնակցում էին նաև ՃՀՄպաշտոնաթող նախագահ Ե. Հակոբովան, ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանը, արտաքին կապերի և լրատվությանբաժնի վարիչ Ս. Ղարախանյանը, ՃՀՄ նախագահության պատվավոր անդամ Կ. Խանգելդյանը, վերստուգիչհանձնաժողովի նախագահ Դ. Շահինյանը, ՃՀՄ խորհրդի անդամներ:

Առանցքային հարցերից էր հանրապետությունում գազի և էլեկտրաէներգիայի գների թանկացումը, որըքննարկելուց հետո նախագահությունը որոշեց նշված հարցով բաց նամակ հղել ՀՀ նախագահին, ՀՀ Ազգայինժողովի նախագահին և ՀՀ վարչապետին (նամակի բովանդակությունը կներկայացվի տեղեկագրի սույնհամարում): (Նամակը տպագրվել է “Ազգ” օրաթերթի հունիսի 13-ի համարի առաջին էջում և էլեկտրոնայինտարբերակում, ինչպես նաև պետհիմնարկների արհմիության ֆեյսբուքյան էջում): Նշենք, որ վերը նշված խնդրովհայտարարությամբ հանդես է եկել նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (տես http://www.hamk.am):

Նիստի մասնակիցները ամփոփեցին նաև այս տարվա մայիսմեկյան երթի արդյունքները. ՃՀՄ նախագահիգրավոր շնորհակալագրերով խրախուսվեցին երթին առավել ակտիվ մասնակցած 18 անդամկազմակերպությունների նախագահներ` «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, ՀՀՈստիկանության ոչ ծառայողների, «Սպասարկում» ՊՈԱԿ-ի, Հայաստանի պատմության թանգարանի, «Զատիկ» մանկատան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ԱՎԾ-ի, ՀՀ ԿԱ ՊԳԿՎ-ի, ՀՀ ԲՍՓգործակալության, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերիաշխատողների արհեստակցական կազմակերպությունների և Նոյեմբերյանի, Իջևանի, Գավառի, Սևանի, Հրազդանի, Աշտարակի ու Մասիսի տարածքային միությունների նախագահները:Ճյուղային միության նախագահը շնորհակալություն հայտնեց նաև Արագածի, Էջմիածնի, Արտաշատի, Դիլիջանի տարածքային միությունների, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատողներիարհեստակցական կազմակերպության նախագահներին երթին մասնակցություն ցուցաբերելու համար և բոլորինհորդորեց այսուհետ առավել ակտիվություն ցուցաբերել նմանատիպ միջոցառումներին:

ՃՀՄ պաշտոնաթող նախագահ Ե. Հակոբովային հանձնվեց Արհմիությունների միջազգային ֆեդերացիայի պատվոգիրը «Երկարամյա, ակտիվ և արդյունավետ աշխատանքի, տարբեր երկրների արհմիութենական համերաշխության և բարեկամության ամրապնդման գործում անձնական ներդրման համար»:

ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանը արհմիութենական ակտիվ աշխատանքի համար շնորհակալությունհայտնեց ՃՀՄ լիդերներին` միաժամանակ տեղեկացնելով, որ ՀԱՄԿ-ի միջնորդությամբ ՃՀՄ նախագահ Ե. Հակոբովան արհմիութենական մեծ ներդրման համար պարգևատրվել է նաև Արհմիությունների համընդհանուրհամադաշնության բարձրագույն պարգևով` արծաթե մեդալով:Շնորհավորում ենք տիկին Հակոբովային բարձր գնահատանքների ու արժանի պարգևների համար.մաղթում ենք նրան անհոգ, խաղաղ, անխոչընդոտ կյանք…

%d bloggers like this: