ԲԱՑ ՆԱՄԱԿ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանին

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

07.06.2013 ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին

Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը իր մտահոգությունն է հայտնում գազի եւ էլեկտրաէներգիային գների բարձրացման կապակցությամբ:

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգում աշխատողները, նույնիսկ միջինին մոտ աշխատավարձ ստացողները, գազի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացման արդյունքում ստիպված կլինեն աշխատավարձի մեծ մասը վճարել կոմունալ ծախսերի համար: Եթե հաշվի առնենք, որ գազի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետ փոխկապակցված անխուսափելի է նաեւ որոշ սպառողական ապրանքների, ծառայությունների եւ սննդամթերքի թանկացումը, ապա հասարակության լայն շերտեր կհայտնվեն աղքատության շեմին:

Գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները` մեղմելու այդ թանկացումների հետեւանքը բնակչության համար: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրեն պաշտպանված զգա իր իսկ երկրում, այլապես այս ամենը կբերի անկանխատեսելի հետեւանքների:

Ճյուղային հանրապետական արհմիության նախագահություն, 07.06.2013թ.