Տեղեկանք Գավառի տարածքի Գեղարքունիք, Լանջաղբյուր, Ծաղկաշեն, Լճափ համայնքներում կատարված ուսումնասիրության մասին

2009թ. հոկտեմբերի  13-ին Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության աշխատանքի պաշտպանության գլխավոր մասնագետ Ա.Ասատրյանը և Գավառի տարածքային միության նախագահ Ս.Դանիելյանը այցելեցին Գավառի տարածքի Գեղարքունիք, Լանջաղբյուր, Ծաղկաշեն, Լճափ համայնքներ` արհմիության անդամների աշխատանքային պայմանները ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրությունից պարզվեց հետևյալը`

ա) Գեղարքունիք համայնքի բնակիչների թիվը 2140 է: Համայնքի բյուջեն 31,256 մլն. դրամ է, աշխատավարձի

ֆոնդը 12.950 մլն. դրամ: Համայնքի ղեկավարը Կարո Ասատրյանն է, արհմիության նախագահը` Թոռնիկ Գրիգորյանը: Աշխատողնեի թիվը 16 է, որոնցից 5-ը համայնքային ծառայող են, աշխատողների միջին աշխատավարձը 65000 դրամ է: Գյուղում չկա մանկապարտեզ, որի կարիքը մեծ է: Ըստ համայնքի ղեկավարի, եթե հնարավոր լիներ հիմնանորոգել մշակույթի տան երկհարկանի շենքը և ապահովել այն ջեռուցմամբ, ապա իրատեսական կլիներ այդ շենքի երկրորդ

հարկում մանկապարտեզի կազմակերպումը: Այժմ այնտեղ գործում է խմբակ նախադպրոցական տարիքի երեխաների համար:

Գյուղապետարանի աշխատանքային պայմանները բավարար են, ջեռուցումն իրականացվում է գազի վառարաններով:

2003թ. ջրհեղեղից գյուղամիջի ճանապարհը քանդվել է: Չնայած գյուղապետարանի միջոցներով այն մաս-մաս նորոգվում է, սակայն անհրաժեշտ է հիմնական նորոգում և մոտ 2000 մ ճանապարհի ասֆալտապատւմ:

բ)  Լանջաղբյուր համայնքի բնակիչների թիվը 2650 մարդ է: Համայնքի բյուջեն 35,110 մլն. դրամ է, աշխատավարձի ֆոնդը` 12,394 մլն. դրամ: Համայնքի ղեկավարն է Յուրա Բաղդասարյանը, արհմիության նախագահը` Արմեն Խաչատրյանը: Գյուղապետարանի աշխատողների թիվը 9 է, որից 6-ը համայնքային ծառայող են:

Աշխատակազմի աշխատանքային պայմանները բավարար են: Գյուղում կա մշակույթի տուն և մանկապարտեզ, սակայն մշակույթի տունը հիմնանորոգման կարիք ունի` հատակը տեղ-տեղփթել է և փլվել: Ֆինանսական միջոցների և ջեռուցման բացակայության պատճառով, մանկապարտեզըաշխատում է տարվա ընթացքում միայն 4 ամիս: Մանկապարտեզ են հաճախում 60 երեխա,հաջորդ տարի սպասվում է երեխաների թվի կրկնակի ավելացում:

Համայնքում կան չլուծված խնդիրներ, որոնք կառավարության աջակցությունն են պահանջում` խմելու ջրի ներքին ցանցը ամբողջությամբ քայքայված է: Գյուղատնտեսական տեխնիկա չկա, համայնքին խիստ անհրաժեշտ է կոմբայն: Գյուղի միջով անցնող գետը չունի ափապաշտպան շերտ և կամուրջները մշտապես քանդվում են:

գ)  Ծաղկաշեն համայնքի բնակիչների թիվը 669 է: Համայնքի բյուջեն 12,800 մլն. դրամ է, աշխատավարձի ֆոնդը 7,800 մլն. դրամ: Համայնքի ղեկավարն է Սերյոժա Սարգսյանը, արհմիության նախագահը` Հենրիկ Սարգսյանը: Գյուղապետարանը տեղակայված  է մեկհարկանի քարե շենքում, որտեղ 3 աշխատասենյակ կա: Ջեռուցվում է էլեկտրական սարքերով: Չնայած կոյուղի կա, սակայնզուգարանը չի գործում ջրի բացակայության պատճառով` ջուրը անցնում է գյուղապետարանի շենքից 20մ հեռավորության վրա:

Խորհրդային ժամանակներում կառուցված  մեկ հարկանի մշակույթի տան շենքը հիմնանորոգման խիստ կարիք ունի:

դ) Լճափ համայնքն ունի 1220 բնակիչ: Համայնքի բյուջեն 16,582 մլն. դրամ է, աշխատավարձի ֆոնդը 8,946 մլն. դրամ է: Համայնքի ղեկավարն է Կառլեն Սիմոնյանը, արհմիության նախագահը` Անուշիկ Հովհաննիսյանը:

Գյուղապետարանը տեղավորված է երկհարկանի բարձր առաստաղներով տիպային շենքում, որի ջեռուցումը իրականացվում է էլեկտրական վառարաններով, սակայն արդյունավետ չէ: Գյուղապետարանում աշխատում են 7 աշխատակից, որորնցից 4-ը համայնքային ծառայող են:  Գյուղապետարանը ունի 4,8 մլն. դրամի աշխատավարձի պարտքեր: Գյուղամիջյան ճանապարհ չկա: Ըստ համայնքի ղեկավարի` կառավարության ծրագրով նախատեսված էր 4500 մ ճանապարհի ասֆալտապատում, ինչը չի իրականացվել: Մշակույթի տան շենքը հիմնանորոգման կարիք ունի:

Վերը նշված մեծ ծախսեր պահաջող թերությունների վերացման համար անհրաժեշտ է հարց բարձրացնել իշխանության բարձր ատյանների առջև: