Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Արհմիության գործունեության իրավական հիմքերը

Արհմիությունը գործում է համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միավորման ազատության և կազմակերպվելու իրավունքի մասին»  թիվ 87 հիմնարար կոնվենցիայի, վավերացված «Վերանայված Եվրոպական Սոցիալական խարտիայի», Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ՀՀ Սահմանադրության, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի, «Արհեստակցական միութունների մասին» ՀՀ օրենքի և հիմնադիր ժողովում պատվիրակների կողմից ընդունված և ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրում գրանցված կանոնադրության:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միավորման ազատության և կազմակերպվելու իրավունքի մասին»  թիվ 87  հիմնարար կոնվենցիայի

  • հոդված 2-ի՝ “Աշխատողները և գործատուները, առանց որևէ տարբերության, իրավունք ունեն իրենց ընտրությամբ ստեղծելու կազմակերպություններ, ինչպես նաև անդամակցելու այդպիսի կազմակերպություններին` վերջիններիս կանոնադրություններին ենթարկվելու միակ պայմանով, առանց նախնական թույլտվության:
  • հոդված 3-ի` “Աշխատողների և գործատուների կազմակերպություններն իրավունք ունեն մշակելու իրենց կանոնադրություններն ու կանոնակարգերը, ազատորեն ընտրելու իրենց ներկայացուցիչներին, կազմակերպելու իրենց վարչակազմն ու գործունեությունը և կազմելու իրենց ծրագրերը: Պետական մարմինները պետք է ձեռնպահ մնան որևէ միջամտությունից, որը սահմանափակում է այդ իրավունքը կամ խոչընդոտում է դրա օրինական իրականացմանը:”
  • հոդված 4-ի` “Աշխատողների և գործատուների կազմակերպությունները ենթակա չեն լուծարման կամ ժամանակավոր արգելման վարչական մարմնի կողմից:”

    Համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից 2004 թվականի հունվարի 21-ին վավերացված Վերանայված Եվրոպական Սոցիալական խարտիայի հոդված 5-ի` “Իրենց տնտեսական և սոցիալական շահերի պաշտպանության համար տեղական, ազգային կամ միջազգային կազմակերպություններ ստեղծելու և այդ կազմակերպություններին միանալու` աշխատողների և գործատուների ազատությունը երաշխավորելու կամ ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են, որ ազգային օրենսդրությունը չի խոչընդոտելու և չի կիրառվելու այնպես, որ խոչընդոտի այս ազատությանը:

    Համաձայն 1948 թվականի դեկտեմբերի 10-ի “Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի” հոդված 23-ի «Յուրաքանչյուր ոք արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններին անդամակցելու իրավունք ունի:”

    Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 26-ի` “Գործատուն պարտավոր է`

1)  հարգել աշխատողների ներկայացուցիչների իրավունքները և չխոչընդոտել նրանց գործունեությանը: Աշխատողների ներկայացուցչի գործունեությունը չի կարող դադարեցվել գործատուի ցանկությամբ.

2) խորհրդակցել աշխատողների ներկայացուցիչների հետ աշխատողների իրավական վիճակի վրա ազդող որոշումներ ընդունելիս, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ստանալ նրանց համաձայնությունը.

3) ապահովել կոլեկտիվ բանակցությունների վարումը սեղմ ժամկետներում.

4) սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում, իսկ ժամկետներ սահմանված չլինելու դեպքում ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, քննարկել աշխատողների ներկայացուցիչների առաջարկությունները և տալ գրավոր պատասխաններ.

5) աշխատողների ներկայացուցիչներին անվճար տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ` աշխատանքին վերաբերող հարցերի վերաբերյալ.

6) կատարել կոլեկտիվ պայմանագրով սահմանված այլ պարտականություններ.

7) ապահովել աշխատողների ներկայացուցչի` օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացումը:”

Համաձայն “Արհեստակցական միությունների մասին” ՀՀ օրենքի

  • հոդված 13-ի` «Արհեստակցական միությունն անկախ է պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, այլ կազմակերպություններից և կուսակցություններից. նրանց հաշվետու չէ և նրանց կողմից վերահսկողության ենթակա չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, գործատուներին, այլ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց արգելվում է խոչընդոտել կամ միջամտել արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը»,
  • հոդված 23-ի՝ «Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, գործատուներն ու այլ կազմակերպությունները, նրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև այլ անձինք պարտավոր են չխախտել արհեստակցական միության և նրա մասնակիցների (անդամների)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները: Արհեստակցական միության, նրա ներկայացուցչի իրավունքները խախտելը կամ կազմակերպության կանոնադրական գործունեությանը խոչընդոտելը, արհեստակցական միության ղեկավարներին ու ներկայացուցիչներին հետապնդելն առաջ է բերում պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,
  • հոդված 27-ի` «Արհեստակցական միության սեփականությունը գոյանում է մուտքի վճարներից, անդամավճարներից, կամավոր ներդրումներից, նվիրատվություններից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից: Պետությունը երաշխավորում է արհեստակցական միությունների սեփականության իրավունքի անձեռնմխելիությունն ու պաշտպանություն»; 
  • հոդված 26-ի` «Արհեստակցական միության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով և արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված կարգով:»

    Համաձայն Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի՝ «Աշխատողների ներկայացուցիչների ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավունքների իրականացմանը խոչընդոտելը առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

    Համաձայն Քրեական օրենսգրքի հոդված 161-ի`«Արհեստակցական միություններ կազմելու կամ կուսակցություններ ստեղծելու իրավունքի իրականացմանը կամ միավորման կամ կուսակցության օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ միջամտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով»:  

Կարևոր է իմանալ նաև, որ  Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ղեկավար մարմինն իր կազմում ունի «Միավորման ազատության հանձնաժողով», որը ստեղծվել է 1951 թվականին, և որի գործառույթն է քննել ԱՄԿ անդամ պետությունների արհմիություններից, գործատուների միություններից և կառավարություններից ստացվող առանձին դեպքերի մասին բողոքները և հրապարակել պաշտոնական որոշումներ ու եզրակացություններ այդ դեպքերի իրավաչափության վերաբերյալ՝ ԱՄԿ հիմնարար կոնվենցիաներին, ԱՄԿ կանոնադրությանը համապատասխանելու տեսանկյունից: Քանի որ «Միավորման ազատության և կազմակերպվելու իրավունքի մասին» կոնվենցիան հիմնարար կոնվենցիաներից գլխավորն է արհմիությունների իրավունքի տեսանկյունից, և կոնվենցիայի դրույթները լայն են, այս Հանձնաժողովի ստեղծման նպատակը կոնկրետ դեպքերի մեկնաբանումն է՝ Կոնվենցիային դրանց համապատասխանելու տեսանկյունից:
Ստորև ներկայացված են նաև այդ Հանձնաժողովի մի քանի որոշումներ՝

%d bloggers like this: