Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

ԱՄԿ միավորման ազատության Հանձնաժողովի որոշումներ

ԴԵՊՔԵՐ

որոնք ճանաչվել են արհմիությունների իրավունքների և ԱՄԿ «Միավորման ազատության և կազմակերպման իրավունքի» հիմնարար  կոնվենցիայի խախտումներ՝ ըստ ԱՄԿ Միավորման ազատության կոմիտեի որոշման (քաղվածք հանձնաժողովի որոշումների ժողովածուներից)

1. Այն դեպքերում, երբ արհմիության ֆինանսավորման մեխանիզմն այնպիսին է, որ այն կախված է պետական մարմնից, Հանձնաժողովը որոշում է, որ ցանկացած տիպի պետական վերահսկողությունը չի համապատասխանում միավորման ազատության սկզբունքներին, և ցանկացած տիպի միջամտությունը արհմիությունների ֆինանսական ադմինիստրացիայի գործունեությանը պետք է վերացվի: (ILO Digest, freedom of Association, Compilation of Decisions by Committee, Edition 4, para. 429. See also Digest of 1985, para. 344)

2. Գործատուի կողմից արհմիության անդամների անդամավճարների՝ արհմիության հաշվին փոխանցելու գործընթացը կասեցնելը չի համապատասխանում սոցիալական երկխոսության ներդաշնակ ընթացքին, և այդպիսի պահվածքից պետք է զերծ մնալ: (ILO, Edition 4, para 435, ILO digest 1985, para. 325, ILO digest 5, 475)

3. Այն դեպքում, երբ պաշտոնատար մարմինները արհմիության անդամների աշխատավարձից գանձված անդամավճարը չեն փոխանցել արհմիության հաշվին, Հանձնաժողովը որոշել է, որ արհմիության անդամավճարները չեն հանդիսանում պետական մարմնի սեփականությունը և չեն համարվում են հանրային դրամային միջոցներ. դրանք ընդամենը դեպոզիտային գումարներ են, որոնք պետական մարմինը աշխատողից գանձել է, որպեսզի փոխանցի արհմիության հաշվեհամարին առանց ուշացնելու: (Հանձնաժողովի զեկույց 334, գործ 2224, էջ 29, պարբերություն.143, Գործը վերաբերվում է Արգենտինայի Միսիոնես մարզի Առողջապահության նախարարությանը, որը 1994-1996 թվականներին, գանձել է արհմիության անդամ աշխատողներից արհմիության անդամավճարները, սակայն չի փոխանցել այն արհմիության հաշվեհամարին):

4. Կառավարությունը պետք է երաշխավորի այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք թույլ են տալիս աշխատողներին դիմել գործատուին, որպեսզի վերջինս աշխատավարձից գանձի և փոխանցի անդամավճար՝  աշխատողի ընտրած արհմիությանը: (ILO Digest 5, para. 477, 304th Report Case No 1832, para. 38)

5. Հանձնաժողովը պահանջել է, որ Կառավարությունն այնպիսի օրենսդրական փոփոխություն կատարի, ըստ որի աշխատողները կկարողանան դիմել գործատուին՝ իրենց աշխատավարձից գանձել ու փոխանցել արհմիության անդամավճարը, ընդ որում նույնիսկ այն դեպքում, երբ արհմիությունը աշխատողների փոքր մասին է միավորում: (See the 2006 Digest, para. 477)

6. Զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում պետք է նախատեսվեն հատուկ միջոցներ, ինչպիսիք են աշխատողների և գործատուների միավորումների անդամավճարների հանդեպ հարկային արտոնությունները, որպեսզի խթանվի թե՛ աշխատողների, թե՛ գործատուների միավորումների զարգացումը: (ILO Digest 5, 484, 338th Report, Case No. 2350, para. 1084)

7. Օրենսդրական ցանկացած կարգավորում, որը խոչընդոտում է արհմիության կողմից իր ֆինանսների օգտագործման և կառավարման ազատությունը՝ չի համապատասխանում միավորման ազատության սկզբունքին: (ILO Digest 5, 485, See the 1996 Digest, para. 438; and 311th Report, Case No. 1942, para. 264.)

8. Պետության կողմից արհմիության ֆինանսական տվյալների մասին հարցում կատարելու իրավունքը իրավաչափ չէ, քանի որ արհմիության ներքին կառավարման մեջ միջամտելու վտանգ է պարունակում: (ILO digest 5, 490, See the 1996 Digest, para. 443; 308th Report, Case No. 1911, para. 254; 323rd Report, Case No. 2081, para. 569; 327th Report, Case No. 1581, para. 110; 330th Report, Case No. 2229, para. 944; and 331st Report, Case No. 2081, para. 110)

9. Մարդու իրավունքների և արհմիությունների իրավունքների ամրապնդման նպատակով  ֆինանսական դրամաշնորհ ստանալը կամ չստանալը միմիայն արհմիության որոշելիքն է: (ILO digest 494, 332nd Report, Case No. 2258, para. 515)

10. Եթե արհմիության անդամների թիվը արհմիությունում դարձել է չափազանց փոքր՝ գործատուի կողմից ճնշումների կամ սպառնալիքների արդյունքում՝ ապա օրենքը պետք է նախատեսի գործատուի հանդեպ պատժամիջոցներ, ինչպես նաև աշխատանքից հեռացված աշխատողների և արհմիության վերականգնում: (ILO digest 5, 682, See the 1996 Digest, para. 663)

11. Զարգացումը չի կարող լինել արդարացում կամ քողարկում` արհմիության գործունեությունն ու իրավունքները սահմանափակող իրավական ակտերի ընդունման  համար։ Տնտեսական և սոցիալական զարգացման ներդաշնակ համակեցությունը պահանջում է այդ պրոցեսին մասնակցող ուժեղ և անկախ կազմակերպությունների գոյություն: (ILO Digest 5, 695; See the 1996 Digest, paras. 25 and 674; 330th Report, Case No. 2189, para. 466; and 337th Report, Case No. 2189, para. 485)

12. Պետական մարմնի կողմից արհմիությունների ֆինանսական տվյալների մասին տեղեկատվություն ստանալը պետք է սահմանափակվի պարբերական հարկային հաշվետվություններով: Ցանկացած այլ տիպի հարցումները արհմիության ֆինանսների մասին իրենցից վտանգ են ներկայացնում, քանի որ հնարավորություններ են ստեղծում միջամտելու արհմիության ներքին գործերին: (Digest 4, para. 443; Digest 1985, para. 333)

13. Աշխատողների կազմակերպության անվերապահ իրավունքն է որոշել այն պայմանները, ըստ որի ընտրվելու են դրա ղեկավար մարմինները, և պետական ներկայացուցիչները պետք է զերծ մնան որևէ միջամտությունից՝ աշխատողների կազմակերպությունների կողմից իրենց ներկայացուցիչների ազատ ընտրության իրավունքի իրացման հարցում, այդ իրավունքը երաշխավորված է N 87 Կոնվենցիայով։ (See the 2006 Digest, para. 390; 343rd Report, Case No. 2426, para. 282; 358th Report, Case No. 2740, para. 656; and 363rd Report, Case No. 2740, para. 702.)

14. Աշխատողների կազմակերպության կողմից իրենց ներկայացուցիչներին ազատորեն ընտրելու իրավունքը անվերապահ պայման է, որպեսզի կազմակերպությունը գործի բացարձակ ազատ և ներկայացնի իր շահերը առավել էֆեկտիվ։ Նշված իրավունքը իրացնելու համար անհրաժեշտ պայման է, որպեսզի պետության ներկայացուցիչները զերծ մնան ցանկացած տիպի միջամտությունից, որը կարող է շեղել այդ իրավունքի իրացումը՝ սա վերաբերվում է ինչպես ղեկավար մարմինների հանդեպ, այնպես էլ ընտրությունների պրոցեսի հանդեպ պահանջներ դնելուն։ (See the 2006 Digest, para. 391; 343rd Report, Case No. 2443, para. 310; 346th Report, Case No. 1865, para. 789; 350th Report, Case No. 2567, para. 1156, Case No. 2621, para. 1238; 354th Report, Case No. 2567, para. 944; 362nd Report, Case No. 2723, para. 842, Case No. 2750, para. 947; 365th Report, Case No. 2829, para. 575, Case No. 2723, para. 778; 367th Report, Case No. 2952, para. 877; 371st Report, Case No. 2979, para. 150; 376th Report, Case No. 3113, para. 986; and 377th Report, Case No. 2750, para. 33.)

15. Պետական մարմինները պետք է զերծ մնան աշխատողների ներկայացուցիչների գործունեությանը միջամտելուց, որը կարող է սահմանափակել գործունեության ազատությունը, դա վերաբերվում է պետության ներկայացուցչի կողմից արհմիության ընտրություններ վարելուն, ընտրությունների հանդեպ պահանջ դնելուն կամ ընտրված ղեկավարներին փոխելուն։ (See 377th Report, Case No. 2750, para. 33.)

16. Պետության ներկայացուցչի ցանկացած տիպի միջամտություն արհմիության ընտրություններին կամայականության ռիսկեր է պարունակում, և համարվում է միջամտություն արհմիության գործունեությանը` այդպիսով խախտելով N87 Կոնվենցիայի Հոդված 3-ը։ (See 358th Report, Case No. 2740, para. 657.)

17. Պետության ներկայացուցչի կողմից արհմիության ղեկավար մարմնի կազմում որևէ մեկին առաջադրելը համարվում է արհմիության ներքին գործունեության ուղղակիորեն միջամտություն և խախտում է 87 Կոնվենցիան։ (See the 2006 Digest, para. 433.)

18. Եթե պետության ներկայացուցիչը ներկա է գտնվում արհմիության ընտրություններում կամ ժողովներում, հայտնում է կարծիք թեկնածուների կամ ընտրությունների հետևանքների մասին, դա լրջորեն խախտում է արհմիությունների կողմից բացարձակ ազատ ընտրություններ կատարելու իրավունքի իրացումը։ (See the 2006 Digest, para. 434; 362nd Report, Case No. 2842, para. 415; and 371st Report, Case No. 2979, para. 152.)

19. Պետական հիմնարկում գործատուի կողմից այնպիսի արտահայտությունների հնչեցումը, որով նա կասկածի տակ է դնում արհմիության ղեկավարի գործունեությունը,  կամ ընդհանրացված բնույթի գնահատականներ տալը արհմիության գործունեության, դրա իրավաչափության մասին և այլն, չի բխում աշխատանքային հարաբերությունների ներդաշնակ զարգացման շահերից, և խախտում է արհմիությունների կողմից ազատ ընտրություններ կատարելու իրավունքը։ (See 371st Report, Case No. 2925, para. 917.)

20. Գործատուի կողմից զուգահեռ արհմիության ստեղծման դրդումը/աջակցությունը համարվում է խոչընդոտ արհմիության գործունեության արդյունավետությանը, ինչը արգելվում է ԱՄԿ 98 Կոնվենցիայի Հոդված 2-ով։ (See 364th Report, Case No. 2890, para. 1058.)

21. Հանձնաժողովի որոշման համաձայն, Կառավարությունը պետք է երաշխավորի, որպեսզի գործատուները չհայտնեն այնպիսի կարծիքներ, որոնք կազդեն արհմիության կազմակերպական իրավունքների ազատ իրացմանը, օրինակ կարծիքներ, ըստ որի արհմիության գործունեությունը իրավաչափ չէ, կարծիքներ արհմիության՝ մեկ այլ ավելի խոշոր արհմիության անդամ դառնալու վերաբերյալ, կամ դրդել աշխատողների չանդամակցել արհմիությանը։ (See 356th Report, Case No. 2301, para. 80; and 357th Report, Case No. 2683, para. 585.)

22. Հիմնարկի ղեկավարության կողմից աշխատողների շրջանում հարցում կատարելը առ այն, թե հանդիսանում են արդյոք նրանք արհմիության անդամ, ինչ նպատակով էլ որ դա լինի, ակնհայտորեն համարվում է միջամտություն արհմիության գործունեությանը, և կարող է որակվել որպես արհմիության վրա ազդեցություն գործելու փորձ։ (See 364th Report, Case No. 2901, para. 726.)

%d bloggers like this: