Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան “Սոլիդարիթի սենթր Հայաստան” գրասենյակի աջակցությամբ 2022թ. մարտ – մայիս ամիսներին աշխատանքային իրավունքի փորձագետների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց նոյեմբերի 8-ին Հոլիդեյ Ինն հյուրանոցում տեղի ունեցած քննարկման ընթացքում:
Ուսումնասիրությունը, որը վերաբերում էր Եվրոպական մի քանի երկրներում արհմիությունների գործունեության օրենսդրական դաշտին և դրա լավագույն փորձին իրականացվել էր փորձագետներ Էլեն Մանասերյանի, Տիրուհի Նազարեթյանի, Աննա Բարիկյանի, Նարեկ Ներսիսյանի, ինչպես նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանի կողմից:
Միջոցառմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը, տեղակալներ Բորիս Խարատյանը, Տիրուհի Նազարեթյանը, “Սոլիդարիթի սենթր Հայաստան” գրասենյակի ծրագրերի համակարգող Մարիամ Չիբուխչյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Լուսինե Հարությունյանը, Ֆրիդիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանը, ՀԱՄԿ-ի ճյուղային միությունների նախագահներ:
Ուսումնասիրության մեջ անդրադարձ էր կատարվել Հայաստանի Հանրապետությունում արհմիությունների գործունեության օրենսդրական խնդիրներին, բացերին և առաջարկվել միջազգային լավագույն փորձը: Որպես օրինակ ուսումնասիրվել էր Լատվիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի արհմիությունների գործունեությունը և սոցիալական երկխոսությունը կարգավորող օրենսդրությունը, համեմատական էր անցկացվել հայաստանյան օրենսդրական կարգավորումների հետ:
Ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ՝
https://hamk.am/uploads/ck/files/Study_Accountability%20of%20trade%20unions_Sept%202022.pdf



