Հանրային քննարկում՝ կուսակցությունների ֆինանսավորման մասին

ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը սեպտեմբերի 18-ին մասնակցեց “Իմ Քայլը” խմբակցության կողմից նախաձեռնած կուսակցությունների մասին օրենքի փոփոխության հետ կապված հանրային քննարկման, որը վերաբերվում էր կուսակցությունների ֆինասնավորմանը: Քննարկումը կազմակերպել էկ Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամը: Քննակմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, փորձագետներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի տնօրեն Ֆելիքս Հեթթը ու միջազգային փորձագետ Կազալ Բերտոան: Քննարկմանը նե8կայացվեց համապարփակ հետազոտություն միջազգային փորձի, հանրային ֆինանսավորման ազդեցության, կոռուպցիայի նվազման տարբեր մոտեցումների ու ձեւավորված սկզբունքների վերաբերյալ։