Սեմինար Իջևանի տարածքային միության համար

Սեմինար Իջևանի տարածքային միության համար

Սեպտեմբերի 15-ին Ծաղկաձորի «Ռիպա» առողջարանում Հայաստանի պետհիմնարկների աշխատողների հանրապետական արհմիության աշխատակազմը Իջևանի տարածքային արհմիության անդամների համար անցկացրեց սեմինար՝ «Սոցիալական երկխոսությունը» թեմայով: Սեմինարին ներկա էին մոտ Իջևանի տարածքային արհմիության մոտ 45 ներկայացուցիչներ՝ մարզպետարանի, պետական և համայնքային այլ կառույցների աշխատակիցներ, համայքների ղեկավարներ, արհեստակցական կազմակերպությունների ակտիվիստներ, համայնքային ծառայողներ:

Հանրապետական արհմիության արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը մասնակիցներին ներկայացրեց Սոցիալական երկխոսության գաղափարը, պատմությունը և մակադակները, դրա ներկայիս վիճակը Հայաստանում:

Հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը ներկաներին ծանոթացրեց արհմիություների կառուցվածքի, խնդիրների և օրենսդրական դաշտի հետ:

Սեմինարին քննարկվեց նաև համայնքային կազմակերպությունների աշխատողներին հատկապես հուզող՝ սոցիալական փաթեթի հասանելիության հարցը:

Սեմինարի մասնակիցների խնդրանքով սեմինարին ներկա էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչ Աստղիկ Թումանյանը, ով ներկայացրեց համայնքների խոշորացման հետ կապված հարցերը, կառավարության տեսլականը: Այս թեմայի շուրջ ծավալվեց բավականին ակտիվ քննարկում:

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading