Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Եվրոպայի հանրային ծառայությունների միություն (EPSU)

Անդամակցություն՝ 2014 թվականից:
Կայքը՝ epsu.org

Եվրոպայի հանրային ծառայությունների միությունը (EPSU) միավորում է Եվրոպայի արհմիություններին՝ իր դրական ազդեցությունն ունենալով գործատուների ու կառավարությունների որոշումների ու ձևավորվող քաղաքականության վրա:

EPSU-ն հանրային ծառայությունների 8 միլիոն աշխատողների ձայնն է: Նրանց առաքելությունը ավելի լավ աշխատանքային պայմանների, ավելի անվտանգ աշխատավայրի ապահովումն է կառույցի անդամների համար: Կազմակերպությունը գործընկերային հարաբերությունների հաստատման միջոցով բանակցում է Եվրոպայի գործատուների հետ, ներդնում է լավագույն պրակտիկաներ, որպեսզի բարելավվեն ինչպես աշխատանքային պայմաննեը, այնպես էլ հանրային ծառայությունների որակը քաղաքացիների տեսակետից:

EPSU-ն ներկայացնում է PSI-ի՝ Հանրային ծառայությունների ինտերնացիոնալի եվրոպական մասը, ինչպես նաև Եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիայի անդամ է:

Եվրոպական հանդիպման մասնակիցները կոչ արեցին ետ կանչել Ուկրաինայի արհմիությունների իրավունքները սահմանափակող օրենսդրական նախագիծը։ Օրենքի նախագիծը, որը վերաբերվում է արհմիությունների գրանցմանը

Խոշորագույն արհմիութենական կառույցի` Եվրոպայի հասարակական սպասարկման  միավորման (ԵՀՍՄ) հյուսիսարևելյան հատվածի հանդիպմանն առաջին անգամ նեկայացավ նաև Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը: Հանդիպմանը մասնակցում