«Պետական պարտքերը»  թեմայով սեմինար Տալլինում

«Պետական պարտքերը» թեմայով սեմինար Տալլինում

2019 թվականի օգոստոսի 28-29-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի ունեցած Եվրապական հանրային ծառայությունների արհմիության (EPSU) Հյուսիս-արևելյան տարածաշրջանի արհմիությունների տարեկան հանդիպմանը, տեղի ունեցավ նաև «Պետական պարտքերը»  թեմայով սեմինար։

Սեմինարին խոսվեց կառավարությունների  պարտքերի ճգնաժամերի մասին, նշվեց, որ դրանք տեղի են ունենում ավելի հաճախ, նույնիսկ զարգացած երկրներում, քան ընդունված է մտածել: Սա նշանակում է, որ երբ կառավարություններն այլևս չեն կարող սպասարկել իրենց պարտքերը, վարկատուները պահանջում են բյուջեի խնայողական քաղաքականություն վարել՝ իրենց գումարները ստանալու համար: Սովորաբար դրանք անվանում են կոշտ խմնայողության կամ կառուցվածքային ճշգրտման ծրագրեր: Երբ այդ ծրագրերը սկսում են կյանքի կոչել, ազդեցությունը հանրային ծառայությունների, աշխատողների, տնտեսության և հասարակության վրա դառնում է աղետալի: Տնտեսական աճը դանդաղում է, պետական ​​ներդրումները անկում են ապրում, աղքատությունն և անհավասարությունը  աճում են։

Ըստ PSI-ի փորձագետ Դենի Բերտոսի, արհմիությունների ամենակարևոր խնդիրն է վերլուծել պետական ​​պարտքի խնդիրը, դրա պատճառները, հետևանքները և հասկանալ, թե ինչպես է այն ստեղծվում, ի՞նչ շահեր կան դրա հետևում և ին՞չ կարող ենք անել:

Այժմ պարզ է, որ աջակողմյան կառավարությունները, իջեցնելով հարկերը, հատկապես կորպորացիաների համար և սոցիալական ծրագրերին աջակցելով, թաքցնում են այն ճշմարտությունը, որ սա հանգեցնում է պետական ​​պարտքի բարձրացման: Երբ պետական ​​պարտքը դառնում է չափազանց մեծ, աջակողմյան կառավարությունները այն օգտագործում են որպես պատրվակ՝  կտրուկ կրճատելու պետական ​​ծախսերը: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ աշխատող արհմիությունները կարող են լուծել պարտքի խնդիրը, վերացնել դրա պատճառները և ապահովել դրա մարումը թափանցիկ և արդար ձևով, միևնույն ժամանակ հասնելով գլոբալ ֆինանսատնտեսական համակարգի փոփոխությունների: «Erlassjahr» գերմանական հասարակական կազմակերպությունից Յուրգեն Կայզերը հրավիրեց ներկաների ուշադրությունը պետական ​​պարտքի խնդիրներին, ներկայացնելով UNCTAD- ի կողմից առաջարկվող պարտքերի մարման մեխանիզմի հնարավորությունները: Դա միջոց է՝  կանխարգելելու երկրների անկումը, աճի և բարեկեցության հեռանկարով: Այն կօգնի արհմիություններին  կոշտ խնայողության քաղաքականությանը, որը կիրառվում է բացառապես պարտատերերին գոհացնելու համար, այլընտրանք առաջարկելու: Չնայած տարածաշրջանի որոշ երկրներ, ինչպիսիք են Էստոնիան, պարտքերի շատ ցածր մակարդակ ունեն, սակայն կան նաև այնպիսիք, ինչպիսին է Ուկրաինան, որ զգալի խնդիրներ ունեն, և նման մոտեցումը օգտակար կլիներ:

%d bloggers like this: