Երևանի քաղաքապետարանը որոշել է 200-ով ավելացնել սանմաքրման աշխատակիցների քանակը։
Ավագանու անդամ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը ապրիլի 19-ին կայացած ավագանու նիստին հետաքրքրվեց, արդյո՞ք գոյություն ունեն նորմատիվներ, որոնք սահմանում են, թե որքան պետք է լինի մեկ սանմաքրման աշխատողին վերապահված մաքրության տարածքի մակերեսը, քանի որ ըստ ներկայիս հաշվարկների ստացվում է, որ մեկ աշխատողը պետք է մաքրի 30 հազար ք․մ․ տարածք։ Անահիտ Ասատրյանն առաջարկեց մշակել այդպիսի նորմատիվներ։