Սեղանի թենիսի հերթական առաջնությունը պետական հիմնարկների աշխատողների միջև

Սեղանի թենիսի հերթական առաջնությունը պետական հիմնարկների աշխատողների միջև

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության սպորտային միջոցառումներից հերթականը սեղանի թենիսի երկրորդ թիմային առաջնությունն էր Երևան քաղաքի անդամ կազմակերպությունների միջև:

Միջոցառումն անցկացվում էր դեկտեմբերի 15-ին մայրաքաղաքի «Սպարտակ» սպորտային ակումբում: Մասնակցում էին արհեստակցական կազմակերպությունների 8 թիմեր`

  • ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի,
  • ՀՀ վարչապետի աշխատակազմի,
  • Հայաստանի պատմության թանգարանի,
  • ​Խարբերդի մասնագիտացված մանկատան,
  • ՀՀ վիճակագրական կոմիտեի,
  • ԿԱ պետական գույքի կառավարման վարչության,
  • ​ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի,
  • Երևանի թիվ 71 մանկապարտեզի

Հաղթող ճանաչվեց և ճյուղային արհմիության գավաթին արժանացավ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի թիմը, իսկ անհատական հաշվով լավագույն խաղացող ճանաչվեց Մանուկ Խարատյանը՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:

​​ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ վարչապետի աշխատակազմի թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների։​

Առաջնությանը մասնակցած բոլոր թիմերը պարգևատրվեցին մասնակցության դիպլոմներով:

Մրցանակները հանձնեց ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի առաջին չեմպիոն, սպորտի վաստակավոր գործիչ` Ֆելիքս Սարգսյանը։

Շնորհավորում ենք բոլորին:

%d bloggers like this: