Անահիտ Ասատրյանը հանդիպել է ՄԱԿ-ի հավաքների և միավորումների ազատության հատուկ զեկուցողի հետ

Անահիտ Ասատրյանը հանդիպել է ՄԱԿ-ի հավաքների և միավորումների ազատության հատուկ զեկուցողի հետ

  Նոյեմբերի 13-ին Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի հավաքների և միավորումների ազատության հատուկ զեկուցող   Կլեմենտ Վուլեի և Մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի բաժնի աշխատակից Մարիա Վիվառ Ագուիռեի հետ, որոնց ներկայացրեց հանրային հատվածի աշխատողների արհմիություններում միավորվելու հետ կապված  իրավիճակը Հայաստանում։

Փորձագետների ուշադրությունը հրավիրվեց վերջին տարիներին Հայաստանի տարբեր համայնքներում արհմիությունների վերացման գործընթացներին, աշխատողների անպաշտպան կարգավիճակին՝ աղքատության և գործազրկության բարձր մակարդակների պայմաններում։ Անդրադարձ կատարվեց նաև «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծին և օրենսդրական դաշտին։

  ՄԱԿ-ի փորձագետները 10-օրյա այցով գտնվում են Հայաստանում, և հադիպում են իշխանությունների, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության, արդարադատության ներկայացուցիչների հետ։ Այցի վերջնական արդյունքները զեկուցվելու են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նոյեմբերի 16-ին կայանալիք մամլո ասուլիսին։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading