Բոուլինգի 6-րդ առաջնություն պետական հիմնարկների աշխատողների միջև՝ նվիրված հանրային ծառայությունների օրվան

Բոուլինգի 6-րդ առաջնություն պետական հիմնարկների աշխատողների միջև՝ նվիրված հանրային ծառայությունների օրվան

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայութունների աշխատողների հանրապետական արհմիությունը, հունիսի 23-ին, հանրային ծառայությունների միջազգային օրվան նվիրված, արհմիության անդամ կազմակերպությունների համար կազմակերպեց է արդեն ավանդական դարձած բոուլինգի 6-րդ մրցաշարը: Այս անգամ մրցեցրն ճյուղային արհմիության 17 անդամ կազմակերպությունների և 4 հրավիրված կազմակերպությունների թիմեր՝

▶️ՀՀ քաղաքաշինության կոմիտեի

▶️Ջրային տնտեսության պետական կոմիտեի

▶️Զբաղվածության պետական ծառայության

▶️Երևանի թիվ 71 մանկապարտեզի

▶️ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության

▶️ՀՀ կառավարության աշխատակազմի

▶️ՀՀ Ոստիկանության

▶️ՀՀ վիճակագրական կոմիտեի

▶️ՀՀ ֆինանսների նախարարության

▶️Երևանի “Զատիկ” երեխաների աջակցության կենտրոնի

▶️Երևանի քաղաքապետարանի

▶️Շենգավիթ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի

▶️Պետական գույքի կառավարման վարչության

▶️ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

▶️Հայաստանի պատմության թանգարանի

▶️ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության

▶️ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

▶️ՀՀ բնապահպանության նախարարության

▶️ՀՀ կառավարության աշխատակազմի “Սպասարկում” ՊՈԱԿ-ի թիմերը։

  ​696 միավորով հաղթող ճանաչվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արհմիության թիմը՝ արժանանալով ճյուղային արհմիության գավաթին: Մրցող թիմերից երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրին համապատասխանաբար Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի արհմիության և Երևանի քաղաքապետարանի արհմիությունների թիմերը` 641 և 590 միավորներով` արժանանալով արծաթե և բրոնզե մեդալների: Անհատական հաշվով 164 միավորով լավագույն արդյունք ցուցաբերեց և ճյուղային արհմիության գավաթին արժանացավ Արթուր Սարգսյանցը` ՀՀ Քաղաքաշինության կոմիտեից:

143 և 142 միավորներով անհատական հաշվով արծաթե և բրոնզե մեդալներ վաստակեցին, Դերենիկ Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետարանից և Արտաշես Ավետիսյանը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից:

Այս տարի, ի տարբերություն այլ տարիների, յուրաքանչյուր կին խաղացողի համար ավլեացվեցին լրացուցիչ 10 միավորներ:

%d bloggers like this: