Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայութունների աշխատողների հանրապետական արհմիությունը, հունիսի 23-ին, հանրային ծառայությունների միջազգային օրվան նվիրված, արհմիության անդամ կազմակերպությունների համար կազմակերպեց է արդեն ավանդական դարձած բոուլինգի 6-րդ մրցաշարը: Այս անգամ մրցեցրն ճյուղային արհմիության 17 անդամ կազմակերպությունների և 4 հրավիրված կազմակերպությունների թիմեր՝
▶️ՀՀ քաղաքաշինության կոմիտեի
▶️Ջրային տնտեսության պետական կոմիտեի
▶️Զբաղվածության պետական ծառայության
▶️Երևանի թիվ 71 մանկապարտեզի
▶️ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության
▶️ՀՀ կառավարության աշխատակազմի
▶️ՀՀ Ոստիկանության
▶️ՀՀ վիճակագրական կոմիտեի
▶️ՀՀ ֆինանսների նախարարության
▶️Երևանի “Զատիկ” երեխաների աջակցության կենտրոնի
▶️Երևանի քաղաքապետարանի
▶️Շենգավիթ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի
▶️Պետական գույքի կառավարման վարչության
▶️ՀՀ պետական եկամուտների կոմիտեի
▶️Հայաստանի պատմության թանգարանի
▶️ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության
▶️ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
▶️ՀՀ բնապահպանության նախարարության
▶️ՀՀ կառավարության աշխատակազմի “Սպասարկում” ՊՈԱԿ-ի թիմերը։
696 միավորով հաղթող ճանաչվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արհմիության թիմը՝ արժանանալով ճյուղային արհմիության գավաթին: Մրցող թիմերից երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրին համապատասխանաբար Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի արհմիության և Երևանի քաղաքապետարանի արհմիությունների թիմերը` 641 և 590 միավորներով` արժանանալով արծաթե և բրոնզե մեդալների: Անհատական հաշվով 164 միավորով լավագույն արդյունք ցուցաբերեց և ճյուղային արհմիության գավաթին արժանացավ Արթուր Սարգսյանցը` ՀՀ Քաղաքաշինության կոմիտեից:
143 և 142 միավորներով անհատական հաշվով արծաթե և բրոնզե մեդալներ վաստակեցին, Դերենիկ Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետարանից և Արտաշես Ավետիսյանը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից:
Այս տարի, ի տարբերություն այլ տարիների, յուրաքանչյուր կին խաղացողի համար ավլեացվեցին լրացուցիչ 10 միավորներ: