Դեկտեմբերի 15-ին գումարվեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Նախագահության թիվ 21 նիստը։
Նիստին նախագահ Անահիտ Ասատրյանը ներկայացրեց Հանրային ծառայությունների միջազգային արհմիության (PSI) համագումարի աշխատանքների մասին, ինչպես նար PSI ղեկավար մարմնում իր ընտրվելու վերաբերյալ։
Քննարկվեց անցնող տարվա աշխատանքային պլանի կատարողականը և հաստատվեց 2024 թ աշխատանքային պլանը։
Հաստատվեց Ճյուղային արհմիության 2024թ բյուջեն։
Քննարկվեցին արհմիության Խորհրդի կազմի, ինչպես նաև այլ ընթացիկ հարցերի մասին հարցեր։



