4 հունիսի, 2019 Մեկնարկեց EPSU X-րդ համագումարը

4 հունիսի, 2019 Մեկնարկեց EPSU X-րդ համագումարը

Հունիսի 4-ին Դուբլինում մեկնարկեց Եվրոպայի Հանրային ծառայությունների արհմիությունների դաշնության (EPSU)  տասերորդ համագումարը, որը կրում է «Ապագան բոլորի համար» խորագիրը։ 

Չորսօրյա միջոցառման ընթացքում պատվիրակները քննարկելու և ընդունելու են արդար ապագային ուղղված գործողությունների ծրագիրը։ 

Հնգամյակը մեկ տեղի ունեցող համագումարը այս տարի սևեռելու է ուշադրությունը թվայնացման մարտահրավերների, մասնավորեցման դեմ պայքարի և արհմիությունների միջև զորակցության վրա։ 

Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսը նույնպես ելույթ ունեցավ համագումարի բացմանը։ 

EPSU գլխավոր քարտուղար Յան Վիլլեմ Գուդրիանը նշեց․ «Մենք պայքարում ենք բոլորի ապագայի համար։ Հանրային ծառայությունները առաջնագծում են գտնվում, ավելի ժողովրդավար հասարակության համար, որտեղ կարեկցում են բոլորին։ Դրա նախապայման է աշխատավայրերում ժողովրդավարության ուժեղացումը, էֆֆեկտիվ կոլետկիվ պայմանագրերը, պրոֆեսիոնալ և արժանապտիվ վարձատրվող աշխատողները»։

%d bloggers like this: