Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը վերջին շրջանում մի քանի աշխատանքային հանդիպումներ է ունեցել հասարակական կազմակերպություների, իրավապաշտպան կառույցների և այլ հետաքրքրված քաղհասարակության խմբերի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի նախատեսվող փոփոխությունները: Մասնավորապես քննարկումներ են եղել են Օքսիջըն հիմնադրամի, Human Rights House Yerevan-ի, Transparency International-ի ներկայացուցիչների հետ: Շեշտվել են արդեն բազմիցս արհմիությունների կողմից հնչեցված առարկությունները օրենքի նախագծում տեղ գտած դրույթների վերաբերյալ, որոնցով չեղարկվում կամ թուլացվում են բազաթիվ կարգավորումներ՝ ի օգուտ գործատուների:
Անահիտ Ասատրյանը ներկայացրել է իր առաջարկությունները արհմիությունների և աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ, որը տեղ է գտել խմբերի կողմից ձևավորված առաջարկությունների ընդհանուր փաթեթում:
Թեմայի վերաբերյալ անդրադարձներ՝
Հետքի անդրադարձը՝ Առաջարկներ նախարար Մանե Թանդիլյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին