Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը հանդիպում ունեցավ Հայաստանի պատմության թանգարանի արհմիության ակտիվի հետ, արհմիության նախագահ Մարետա Կիրակոսյանի հոբելյանի կապակցությամբ։ Մարետա Կիրակոսյանը պարգևատրվեց ճյուղային արհմիության պատվոգրով։ Անահիտ Ասատրյանը փոխանցեց Մարետա Կիրակոսյանին նաև ՀԱՄԿ-ի նախագահի շնորհակալագիրը։