Սեղանի թենիսի երկրորդ թիմային առաջնություն

Սեղանի թենիսի երկրորդ թիմային առաջնություն

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության սպորտային միջոցառումներից հերթականը սեղանի թենիսի երկրորդ թիմային առաջնությունն էր Երևան քաղաքի անդամ կազմակերպությունների միջև:

Միջոցառումն անցկացվում էր նոյեմբերի 11-ին մայրաքաղաքի «Սպարտակ» սպորտային ակումբում: Մասնակցում էին արհեստակցական կազմակերպությունների 9 թիմեր`

  1. ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից,
  2. ՀՀ կառավարության աշխատակազմից,
  3. Հայաստանի պատմության թանգարանից,
  4. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից,
  5. Խարբերդի մասնագիտացված մանկատնից,
  6. ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից,
  7. ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից,
  8. ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեից,
  9. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից:

Եզրափակիչ փուլ դուրս եկան ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի թիմերը։ Հաղթողները որոշվեցին թեժ պայքարում։ Եզրափակիչ խաղը ավարտվեց ոչ ոքի, որից հետո անցկացվեց լրացուցիչ մրցախաղ երկու հաղթող թիմերի ուժեղագույն խաղացողների՝ Մանուկ Խարատյանի և Ալլա Շախկուլյանի միջև։

Այսպիսով հաղթող ճանաչվեց և ճյուղային արհմիության գավաթին արժանացավ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների:

Առաջնությանը մասնակցած բոլոր թիմերը պարգևատրվեցին մասնակցության դիպլոմներով:

Մրցանակները հանձնեց ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի առաջին չեմպիոն, սպորտի վաստակավոր գործիչ` Ֆելիքս Սարգսյանը։

Շնորհավորում ենք բոլորին:

%d bloggers like this: