Ս.թ. հունիսի 9-ին անցկացված երիտասարդական արհմիութենական սեմինարը շարունակվեց սեպտեմբերի 23-24-ը Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցում: «Արհմիութենական այբուբեն» թեմայի շրջանակում անդամ կազմակերպությունների շուրջ քսան երիտասարդներ խմբային աշխատանքներով ամփոփեցին արհմիության մասին ունեցած իրենց գիտելիքները՝ արհմիության էության, ղեկավարման, վերահսկման, գործունեության սկզբունքների ու ուղղությունների մասին:
ՃՀՄ նախագահ Ա.Ասատրյանն ու գլխ.հաշվապահ Ռ.Օհանջանյանը մասնակիցներին ծանոթացրին արհմիությունների տեսակներին, օրենսդրությանը, մեր երկրում արհմիությունների իրավունքներին, լծակներին, արհմիության միջազգային գործընկերությանը և այլն: Սեմինարի երկրորդ օրը երիտասարդ արհմիութենականները հանդիպում ունեցան արհմիութենական տարբեր սեմինարներ անցած երիտասարդների՝ արհմիության երիտասարդական թևի ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայացրին թևի գործունեությունը և կոչ արեցին ակտիվ մասնակցություն ունենալ արհմիության գործողություններին:
Կարևորելով արժանապատիվ աշխատանքի դերը և, Արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների օրվան ընդառաջ, մասնակիցները համապատասխան կարգախոսներով խորհրդանշեցին Հոկտեմբերի 7-ը՝ այդպիսով միանալով աշխարհի արհմիությունների գործողություններին: