Սոցիալական երկխոսության թեմայով քննարկումները շարունակվում են

Ճյուղային արհմիության խորհրդի անդամների մասնակցությամբ «Սոցիալական երկխոսություն» թեմայով ծաղկաձորյան սեմինարը շարունակվեց սեպտեմբերի 25-27-ը:

       Ճյուղային արհմիության նախագահ Ա. Ասատրյանը վերստին ընդգծեց այս տարվա օգոստոսի 1-ին ՀՀ կառավարության, ՀԱՄԿ-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից կնքված հանրապետական կոլեկտիվ պայմանագրի նշանակությունը, ինչը հանրապետությունում սոցիալական գործընկերության կարևոարագույն երաշխիքն է:

    Հանրապետական կոլեկտիվ պայմանագրից զատ քննարկվեցին սոցիալական գործընկերության այլ մակարդակները ևս: ՃՀՄ նախագահը ներկայացրեց նաև միջազգային փորձը` առաջարկելով սոցիալական գործընկերության շրջանակներում այն կիրառել տեղի արհմիություններում:

       Արհմիության ղեկավարները կիսվեցին իրենց կազմակերպություններում սոցիալական երկխոսության փորձով, քննարկումներ ծավալվեցին նաև արհմիութենական տարաբնույթ խնդիրների շուրջ:

    Օգտվելով հանդիպման հնարավորությունից` ՃՀՄ նախագահը կոչ արեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել Արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների օրվա` ՃՀՄ-ի նախաձեռնությամբ անցկացվող երթին: