Բոուլինգի երրորդ առաջնություն

Ավարտվեց Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության երրորդ բոուլինգի առաջնությունը: Մասնակիցներն էին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ ոստիկանության, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Պետական գույքի կառավարման վարչության, Երևանի քաղաքապետարանի, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության, ՀՀ զբաղվածության ծառայության,Խարբերդի մասնագիտացված մանկատան, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի պատմության թանգարանի թիմերը: Երրորդ անգամ թիմային առաջնությունում առաջին տեղը գրավեց և ստացավ ճյուղային արհմիության գավաթը ՀՀ էկոնոմիկայի նախարարության թիմը: Երկրորդ տեղը գրավեց և դարձավ արծաթե մեդալակիր Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի թիմը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց ՀՀ ոստիկանության ոչ ծառայողների թիմը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության արհմիության թիմը 645 միավորով արժանացավ Ճյուղային միության գավաթին. թիմի մասնակիցները, բացի հաղթական մեդալներից, արժանացան նաև Ծաղկաձորում 2-օրյա անվճար հանգստի ուղեգրի:

585 միավորով երկրորդ տեղն զբաղեցրած Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի արհմիության թիմի վեց մասնակիցներն արժանացան ծաղկաձորյան մեկօրյա անվճար հանգստի:

Բրոնզե մադալակիր ՀՀ ոստիկանության ոչ ծառայողների արհմիության թիմը վաստակեց 581 միավոր. թիմի մասնակիցներն իրենց մեկօրյա հանգիստը Ծաղկաձորում կվայելեն 50% զեղչով:

Խրախուսվեցին նաև անհատական հաշվով 1-3-րդ տեղերն զբաղեցրածները: Ճյուղային միության գավաթին արժանացավ Ալեքսանդր Բալբաբյանը` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից` 147 միավոր, 146 միավորով 2-րդ և 3-րդ տեղերը լրացուցիչ խաղի արդյունքում համապատասխանաբար կիսեցին Ալբերտ Բաբայանը` նույն նախարարությունից և Ներսես Մանուչարյանը` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից:

Մասնակից բոլոր թիմերն արժանացան դիպլոմների:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ