Ի՞նչ իրավունքներ ունեն աշխատողները վատ եղանակային պայմաններում աշխատելու դեպքում

Ի՞նչ իրավունքներ ունեն աշխատողները վատ եղանակային պայմաններում աշխատելու դեպքում

Հարց. Ի՞նչ իրավունքներ ունեն աշխատողները վատ եղանակային պայմաններում աշխատելու դեպքում։

Պատասխան. Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում: Տվյալ դեպքում հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ մինուս 10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում։

Հարկ է նշել նաև, որ լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով: Միաժամանակ այդպիսի լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

%d