Սեմինար «Արհմիությունը արդիական պայմաններում թեմայով»

Սեմինար «Արհմիությունը արդիական պայմաններում թեմայով»

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը Ծաղկաձորի «Ռիպա» առողջարանում անցկացրեց «Արհմիությունն արդիական պայմաններում» թեմայով 2-օրյա սեմինար` անդամ կազմակերպությունների ղեկավար մարմինների համար: Սեմինարի մասնակիցները 5 կազմակերպությունների 28 ներկայացուցիչներ էին:

Սեմինարի ընթացքում նրանք պարզեցին, թե ինչ իրավունքներ ունեն արհմիությունները մեր երկրում և ինչպես կարող են դրանցից օգտվել, ինչպես նաև միջազգային արհմիութենական կազմակերպությունների մասին տեղեկություններ ստացան: Խաղերի միջոցով բացահայտեցին ինֆորմացիայի ճիշտ տարածման և հասարակության հետ կապի անհրաժեշտությունը արհմիության իմիջի ստեղծման համար: Ձեռք բերված տեղեկությունները մասնակիցներն օգտագործեցին «Հեռուստահաղորդում» դերային խաղում, որի ժամանակ «արհմիության կողմնակիցները» և «արհմիության հակառակորդները» ներկայացրին իրենց տեսակետերը: Սեմինարի մասնակիցները քննարկեցին նաև Ճյուղային արհմիության հետագա աշխատանքային պլանները. հնչեցին հետաքրքիր առաջարկներ:

Ճյուղային արհմիության նախագահ Ա.Ասատրյանը պատասխանեց մասնակիցների մոտ առաջացած հարցերին: Ամփոփելով սեմինարը` մասնակիցները կարևորեցին նման հանդիպումների անցկասումը:

%d bloggers like this: