ՃՀՄ 80-ամյակին նվիրված նիստ

ՃՀՄ 80-ամյակին նվիրված նիստ

2011 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական միությունը հանդիսավոր նշեց Հայաստանի պետհիմնարկների աշխատողների արհմիության 80-ամյակը:

Հանդիսավոր նիստի մասնակիցներն էին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպոթյունների ճյուղային հանրապետական միության անդամ կազմակերպությունների առաջնորդները: Հրավիրվածների թվում էին հաև ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Բ.Խարատյանը և Խ.Առաքելյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի պատասխանատու քարտուղար, ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Լ. Խաչատրյանը:

Հանդիսավոր նիստը բացեց ՃՀՄ նախագահ Ե. Հակոբովան. Նա ներկայացրեց Հայաստանի պետհիմնարկների աշխատողների արհմիության 80 ամյակի կապակցությամբ լույս տեսած «Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության պատմություն 1931-2011 թթ.» գիրքը:

Շնորհավորելով բոլորին հոբելյանի առիթով` Ե. Հակոբովան նշեց նաև, որ այդ հոբելյանը վառ ապացույցն է նրա, որ  անկախ պետական, քաղաքական և սոցիալական փոփոխումների, գիտակցելով հանդերձ չլուծված խնդիրների առկայությունը, արհմիությունը, այնուամենայնիվ, արժանապատվությամբ, վստահորեն քայլելով անցավ 80-ամյա սահմանագիծը: Իր ելույթն ավարտելիս ՃՀՄ նախագահ Ե. Հակոբովան ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանին հանձնեց ճյուղային միության նախագահության շնորհակալագիրը` գործնական աջակցություն ցուցաբերելու և սերտ համագործակցության համար:

Հանդիսավոր նիստի մասնակիցներին ողջունեց նաև ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանը, նա կարևորեց արհմիության 80-ամյակը նշելու գաղափարը, հիշատակեց արհմիության նախկին լիդերներին, արհմիությանը կոչ արեց շարունակել իր ակտիվ աշխատանքը և  ՃՀՄ նախագահ Ե. Հակոբովային հանձնեց պատվոգիր` շեշտելով, որ առաջին անգամ ՀԱՄԿ-ը պատվոգրի է արժանացնում ոչ թե անձի, այլ կազմակերպությանը` Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը աշխատողների շահերի պաշտպանության, սոցիալական գործընկերության զարգացման, արհմիութենական համերաշխության և հանրապետական միության կազմավորման  80-ամյակի կապակցությամբ:

Շնորհավորական խոսքով հանդես եկան  նաև ՃՀՄ նախագահության անդամներ և անդամ կազմակերպությունների ղեկավարներ: Ելույթների հիմնական միտքն այն էր, որ չնայած արհմիությունը կայացել է և զբաղվում է և′ աշխատանքային պայմանների բարելավման, և′ սոցիալական խնդիրների լուծմամբ, բայց կան դեռ չլուծված խնդիրներ,  որոնց համար արհմիությունը պետք է շարունակի պայքարել: Ելույթ ունեցողները առանձնահատուկ նշեցին արհմիության պատմությանը նվիրված գրքի կարևորագույն նշանակությունը արհմիության հետագա զարգացման համար:

80-ամյակին նվիրված տոնակատարությունն ավարտվեց «Արարատ» ռեստորանում  հանդիսավոր ճաշկերույթով:

%d bloggers like this: