Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Պատմություն

Արհմիությունները աշխարհում կազմավորվել են դեռևս կապիտալիզմի դարաշրջանում բանվորների աշխատանքային պայմանների  բարելավման նպատակով: Առաջին արհմիությունները ստեղծվել են Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: 17-րդ դարի կեսերին արհմիություններ ստեղծվեցին նաև Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում և այլուր: Արհմիությունների  ծնունդն ու ձևավորումը տեղի է ունեցել բանվոր դասակարգի կուսակցությունների  ստեղծումից ավելի վաղ, այդ պատճառով էլ դրանց զարգացումը հիմնականում ընթացել է ռեֆորմիստական   ուղիով:

Հայաստանում առաջին արհմիությունները կազմակերպվել են 1905–07թ.թ.-ին` Երևանում,Ալեքսանդրապոլում, Կարսում, Ալավերդում: 1905-ին Երևանում  ստեղծվել է տնայնայնագործների  արհմիություն: 1906-ին կազմակերպվել են կաշեգործների (Երևան), երկաթուղայինների բանվորների (Ալեքսանդրապոլ, Կարս), պղնձահանքերի բանվորների (Ալավերդի),  տպագրիչների, հացթուխների, փոստ-հեռագրական ծառայողների (Երևան)  արհմիությունները:

Հայաստանում արհմիությունները  զանգվածային տարածում են ստացել  1921թ: 1921-ի փետրվարի 6-ին, Երևանում` արհմիութենական առաջին կոնֆերանսում ստեղծվել է Հայաստանի  արհեստակցական միությունների խորհուրդը (ՀԱՄԽ): 1921-ի ամռանը կազմավորվել են Ալեքսանդրապոլի, Բայազետի, Դիլիջանի, Երևանի, Ղարաքիլիսայի գավառային արհեստակցական բյուրոները: Արհմիությունների շարքերում 1921-ին միավորված էր շուրջ 16 հազար բանվոր- ծառայող:

Հայաստանի արհմիությունների խորհրդի առաջին համագումարը տեղի է ունեցել 1921թ. օգոստոսի  22-ին, որին մասակցել են 206 պատվիրակներ: Արհմիությունների հիմնական խնդիրներն են հանդիսացել սոցիալիստական մրցության ծավալման միջոցով հանրապետության ժողովրդական տնտեսության պլանների կատարման համար աշխատավորների մոբիլիզացումը, աշխատավորության շահերի պաշտպանությունը, նրանց սոցիալական ապահովագրության, բուժման և թոշակավորման կարգավորումը:

1922-ի վերջին հանրապետությունում իրենց վարչություններով  վերջնականապես ձևավորվեցին լուսաշխի, հողանտառի, ժողկապի, խորհառծառի, կաշեգործների, մետաղագործների, կոմունալնիկների, կառուցողների, սնունդ- մատակարարողների, երկաթուղայինների, գրաշարների, կարուձևողների, ջուլհակների, տպագրիչների և բուժաշխատողների  ճյուղային արհմիությունները: 1924-ին  հանրապետության արհմիությունները ուժերը կենտրոնացրին ծանր արդյունաբերության հիմնական ճյուղերի վերականգնման վրա:

Հայաստանի պետական հիմնարկների աշխատողների արհմիությունը ստեղծվել է 1931 թվականի հուլիսի 7-ին  և անվանվել է Հայաստանի պետական հիմնարկների աշխատողների արհմիության կենտրոնական վարչություն, որն սկզբում ունեցել է ընդամենը 150 արհմիության անդամ:

Սկսած 1932 թվականից, կենտրոնական  վարչությունը ղեկավարել է Աշխեն Իշխանյանը:

Նրան հաջողվել է կենտրոնական վարչության  կազմում աստիճանաբար ներգրավելհանրապետության գրեթե բոլոր պետհիմնարկների աշխատողներին: Ավելի ուշ արհմիությունն   անվանվել է Պետական հիմնարկների  աշխատողների հայկական կոմիտե:

Իշխանյանը նախագահի պաշտոնում աշխատել է 28 տարի` 1931-1960 թվականները` հանրապետության համար ծանր ու դժվարին` Հայրենական մեծ պատերազմի և հետպատերազմյան ժամանակաշրջանում: Այդ դժվարին տարիներին արհմիությունը հսկայական աշխատանք էր տանում` պայքարում էր  աղքատության, մուրացկանության, խուլիգանության դեմ: Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, հաշմանդամներին, տուժածներին, նրանց ընտանիքներին արհմիությունն օգնում էր դրամով, սննդամթերքով, հագուստով… Բացի նշվածից, Իշխանյանն ուշադրության կենտրոնում էր պահում աշխատատեղերում աշխատանքի պաշտպանության, սանիտարահիգիենիկ նորմերի ու կանոնների պահպանման, աշխատավարձերի ու թոշակների չափերի բարձրացման հարցերը: Տարվում էին մշակութալուսավորչական, սպորտի զարգացման, կադրերի որակավորման բարձրացման լուրջ աշխատանքներ: Հարցերը լուծվում էին դանդաղ, դժվարությամբ: Արհմիությունը պայքարում էր աշխատավորների շահերի պաշտպանման համար, իշխանության բարձրագույն ատյանների առաջ բարձրացվում էին հարցեր և միայն հետևողական աշխատանքի շնորհիվ արհմիությունը հասնում էր իր առջև ծառացած խնդիրների իրականացմանը` նախագահությունների ու կոնֆերանսների որոշումների կատարմանը:

1960-1962 թվականներին Պետական հիմնարկների աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահը Հրանտ Ալիխանյանն էր` պատկառելի,խելացի, գրագետ, արհմիության գործին նվիրված գործիչ:

1962-ից  նախագահ է ընտրվել Աշոտ Միրզոյի Սարգսյանը` հաստատուն  բնավորությամբ, խիստ, պահանջկոտ, սկզբունքային, սկսած գործը իր ավարտին  հասցնող ղեկավար:

Նա աշխատել է 24 տարի` 1962-1986թթ: Այդ ժամանակահատվածը ամենաբեղմնավորն էր արհմիությունների համար: Արհմիության դերն զգալիորեն բարձրացավ,  բարելավվեց ֆինանսական դրությունը: Այդ տարիներին էր, որ արհմիություններն սկսեցին կառուցել սեփական պիոներական ճամբարներ, հանգստյան տներ, առողջարաններ: Սոցապահովագրության պետական ֆոնդի մեծ մասը տրամադրված էր արհմիությունների կառավարմանը` աշխատավորներին անաշխատունակության թերթիկների, նպաստների, կենսաթոշակների վճարման, հանգստյան տների, առողջարանների, ինչպես նաև տուրիստական ուղեգրեր զեղչով տրամադրման գործառույթների իրականացման համար:

Մինչ 1972 թվականը Հանրապետական կոմիտեում աշխատանքի պաշտպանությամբ զբաղվում էին ՀԱՄԽ-ի տեխնիկական տեսուչները: 1972թ. Պետական հիմնարկների աշխատողների արհմիության Հայկական  Հանրապետական կոմիտեում  ստեղծվել է Պետական հիմնարկների աշխատողների արհմիության Կենտրոնական Կոմիտեի աշխատանքի գլխավոր տեխնիկական տեսուչի հաստիք, այդ պաշտոնում նշանակվել է  Ելենա Հակոբովան:

 Աշխատանքի գլխավոր տեխնիկական տեսուչը հսկողություն էր իրականացնում անդամ կազմակերպություններում աշխատանքի պաշտպանության, սանիտարահիգիենիկ պայմանների և պահանջվող նորմերի համապատասխանության նկատմամբ: Թերությունների վերացման նպատակով կարգադրագրեր էր հանձնում հիմնարկ-ձոեռնարկությունների ղեկավարներին: Տեխնիկական տեսուչն զբաղվում էր աշխատանքային խեղման հետևանքով առողջությանը հասցված վնասի փոխհատուցման գումարների ժամանակին և սահմանված չափով վճարման հարցերով, մասնակցում էր պետական հանձնաժողովում ավարտված շինարարական օբյեկտների ընդունման գործին, արգելում էր տեխնիկայի անվտանգության կանոններին և ստանդարտներին չհամապատասխանող օբյեկտների շահագործումը, կազմակերպում էր կոլեկտիվ պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները, Հանրապետական կոմիտեի հատուկ մատյանում գրանցում էր կոլեկտիվ պայմանագրերը և հսկում դրանց իրագործումը, զննում էր արտադրությունում տեղի ունեցած դժբախտ դեպքերը, դրանց վերաբերյալ տալիս էր իր մասնագիտական եզրակացությունը, մեղավորներին ենթարկում էր պատասխանատվության, իրավունք ուներ նաև տուգանելու:

1981թ. Հանրապետական կոմիտեում ստեղծվել է Պետհիմնարկների աշխատողների արհմիության Կենտրոնական կոմիտեի հավատարմատար բժշկի հաստիք: Այս պաշտոնում 12 տարի աշխատել է Սուսաննա Ազարյանը: Իսկ մինչև նշված թվականը արհմիությունը  սպասարկել են ՀԱՄԽ-ի հավատարմատար բժիշկները:

Հավատարմատար բժշկի պարտականություններից էր ստուգել անդամ կազմակերպություններում սանիտարահիգիենիկ պայմանների վիճակը,  աշխատանքի պաշտպանության, պայմանների և սանիտարահիգիենիկ միջոցառումների համալիր պլանների կատարումը, անաշխատունակության թերթիկների վճարման կարգի պահպանումը: Նա վերլուծում էր հիվանդությունների առաջացման պատճառները և մշակում էր այդ հիվանդությունների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ, բացահայտում էր աշխատողների առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող գործոնները` մասնագիտական հիվանդությունների նվազեցման նպատակով: Ստուգման արդյունքներով կազմվում էր ակտ և հանձնվում հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին`  հայտնաբերված թերությունները վերացնելու նպատակով:

Հանրապետական կոմիտեում կային սոցապահովագրության գծով հրահանգչի, հաշվապահի հաստիքներ. վերջիններս հաշվառում ու բաշխում էին հանգստյան տների, առողջարանային և զբոսաշրջային ուղեգրերը, վերահսկում դրանց իրացումը, զբաղվում էին անաշխատունակության թերթիկների, տարբեր տեսակի նպաստների հաշվարման և վճարման կարգով: Կոմիտեն միաժամանակ զբաղվում էր արտասահմանյան ուղեգրերի ձեռքբերման և բաշխման գործառույթներով:

Արհմիության անդամների թիվը այդ ընթացքում հասել է 75000-ի. արհմիության պատմության մեջ դա  ամենաբարձր ցուցանիշն է:

1986թ. Պետհիմնարկների հանրապետական  կոմիտեի նախագահ է ընտրվել Մառլես  Ռաֆայելի Կնյազչյանը` բազմակողմանի  զարգացած, էությամբ  դեմոկրատ, բարձր կուլտուրայի տեր անձնավորություն, բարի, միշտ պատրաստ կարիքավորներին օգնելու:

Այդ ընթացքում Հանրապետական կոմիտեի անվանումը կրկին փոխվել է ու դարձել Հանրապետական խորհուրդ: Կնյազչյանի ղեկավարման ժամանակահատվածը նույնպես դժվարին է եղել ոչ միայն արհմիությունների, այլև ամբողջ հանրապետության համար: 1986-ից մինչև 1988-ի դեկտեմբերը պետհիմնարկների աշխատողների Հանրապետական խորհուրդը իրականացրել է իրեն վերապահված բոլոր գործառույթները` զբաղվել է արհմիության անդամների աշխատանքային պայմանների ու շահերի պաշտպանության, աշխատանքի վարձատրության պայմանների, սոցիալ-աշխատանքային շահերի պաշտպանության հարցերով:

1988թ դեկտեմբերի 7-ի կործանարար երկրաշարժը, ավերեց  հանրապետության տարածքի 40%-ը, հողին հավասարեցրեց  հանրապետության բնակարանային  ֆոնդի  17%-ը, շուրջ 400 հազար մարդ դարձավ անօթևան:  9 բալանոց ավերիչ երկրաշարժի հետևանքով  մի ակնթարթում կործանվեցին Սպիտակի, Լենինականի, Կիրովականի  հարյուրավոր հիմնարկներ, ձեռնարկություններ, հաստատություններ, բնակելի շենքեր, հազարավոր մարդիկ հայտնվեցին փլատակների տակ: Այդ պայմաններում ՀԱՄԽ-ը անմիջապես ձեռնամուխ եղավ աղետի գոտուց բնակչությանը տարհանելուն:

Արհմիությունը զրկվեց տասնյակ հազարավոր անդամներից ոչ միայն նշված, այլ նաև հարակից տարածքներում: Այդ ծանր տարիներին արհմիությունը անգնահատելի օգնություն ու աջակցություն ցուցաբերեց երկրաշարժից տուժած, անօթևան մարդկանց:: ՀԱՄԿԽ-ը (Համամիութենական արհմիությունների կենտրոնական խորհուրդ)  ՀԽՍՀ  արհմիությունների միջոցով հսկայական դրամական օգնություն ցույց տվեց տուժածներին: Հանրապետական բոլոր ճյուղային արհմիությունները, այդ թվում և պետհիմնարկների, նույն պես ցուցաբերեցին բազմատեսակ օգնություն` դրամի, հագուստի, սննդամթերքի, անվճար ուղեգրերի տեսքով:

Նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գրեթե բոլոր հանրապետությունների  արհմիությունները օգնության ձեռք մեկնեցին Հայաստանի արհմիություններին, որի շնորհիվ շուրջ 120 հազար երեխաների, կանանց և ծերերի տեղավորեցին ՍՍՀՄ-ի տարբեր առողջարաններում, հանգստյան տներում և  մանկական  ճամբարներում, /Սոչի, Պիցունդա, Էսենտուկի, Ջերմուկ, Արզնի/, օգնեցին հյուրանոցներում, հանրակացարաններում, Երևանի, Էջմիածնի, Աբովյանի, մյուս տարածքների քաղաքացիների տներում ժամանակավոր ապաստանելու հարցում:

1988-1990թթ. Բաքվի, Սումգայիթի հայկական ջարդերից հետո, հայերի զանգվածային պարտադրողական տեղահանման հետևանքով Ադրբեջանից Հայաստան ներգաղթեցին մեծ թվով փախստականներ: Այս անգամ ևս արհմիությունը չէր կարող անտարբեր լինել և անհապաղ ձեռնամուխ եղավ տուժածներին օգնելու ոչ միայն ֆինանսապես, այլ նաև հանգստյան տներում, հանրակացարաններում, հյուրանոցներում փախստականներին ժամանակավոր կացարաններ տրամադրելու հարցում:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ծանր վիճակ ստեղծվեց հանրապետությունում, քանի որ հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների  90%-ը  ունեին միութենական նշանակություն, որոնց և’ հումքը, և’ արտադրանքի շուկան, պատկանում էր գլխամասային միավորումներին: Շուրջ 120 հազար աշխատողներ զբաղված էին թեթև արդյունաբերության ձեռնարկություններում, ավելի քան 54 հազար մարդ աշխատում էր 253 գիտահետազոտական և նախագծային հիմնարկներում, որոնցից շատերը համամիութենական նմանատիպ կզմակերպություններիների մասնաճյուղեր էին:

1990թ. սկզբին հասարակության քաղաքական, տնտեսական և  հոգևոր կյանքի բեկումնային փոխակերպումները, այդ թվում պետական կառավարման  համակարգի և սեփականության ձևերի փոփոխությունը` պլանային տնտեսությունից շուկայականին անցում, բերեցին սոցիալ-տնտեսական ճգնաժամի, իր բոլոր անդառնալի հետևանքներով:

Զանգվածային գործազրկությունը հանգեցրեց արտագաղթի աճին, հիմնականում բարձր որակավորում ունեցող գիտնականների, մտավորականների և ճարտարագետների շրջանում: 1991-1996 թվականներին երկիրը լքեց  ավելի քան 650000 մարդ: 2000թ. գործազուրկների թիվը կազմում էր 173000 մարդ: Երկրի սոցիալ- քաղաքական վիճակը պահանջում էր խորը փոփոխություններ իրականացնել արհմիությունների   :

ԽՍՀՄ փլուզումից հետո լուծարվեցին այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են  ՀԽՍՀ  Պետմատը,  ՀԽՍՀ  Արտասահմանյան տուրիզմի պետկոմը,  ՀԽՍՀ  Պետպլանը, ՀԽՍՀ  Պետապը  և այլն:

Արհմիությունները աշխարհում կազմավորվել են դեռևս կապիտալիզմի դարաշրջանում բանվորների աշխատանքային պայմանների  բարելավման նպատակով: Առաջին արհմիությունները ստեղծվել են Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: 17-րդ դարի կեսերին արհմիություններ ստեղծվեցին նաև Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում և այլուր: Արհմիությունների  ծնունդն ու ձևավորումը տեղի է ունեցել բանվոր դասակարգի կուսակցությունների  ստեղծումից ավելի վաղ, այդ պատճառով էլ դրանց զարգացումը հիմնականում ընթացել է ռեֆորմիստական   ուղիով:

Հայաստանում առաջին արհմիությունները կազմակերպվել են 1905–07թ.թ.-ին` Երևանում,Ալեքսանդրապոլում, Կարսում, Ալավերդում: 1905-ին Երևանում  ստեղծվել է տնայնայնագործների  արհմիություն: 1906-ին կազմակերպվել են կաշեգործների (Երևան), երկաթուղայինների բանվորների (Ալեքսանդրապոլ, Կարս), պղնձահանքերի բանվորների (Ալավերդի),  տպագրիչների, հացթուխների, փոստ-հեռագրական ծառայողների (Երևան)  արհմիությունները:

Հայաստանում արհմիությունները  զանգվածային տարածում են ստացել  1921թ: 1921-ի փետրվարի 6-ին, Երևանում` արհմիութենական առաջին կոնֆերանսում ստեղծվել է Հայաստանի  արհեստակցական միությունների խորհուրդը (ՀԱՄԽ): 1921-ի ամռանը կազմավորվել են Ալեքսանդրապոլի, Բայազետի, Դիլիջանի, Երևանի, Ղարաքիլիսայի գավառային արհեստակցական բյուրոները: Արհմիությունների շարքերում 1921-ին միավորված էր շուրջ 16 հազար բանվոր- ծառայող:

Հայաստանի արհմիությունների խորհրդի առաջին համագումարը տեղի է ունեցել 1921թ. օգոստոսի  22-ին, որին մասակցել են 206 պատվիրակներ: Արհմիությունների հիմնական խնդիրներն են հանդիսացել սոցիալիստական մրցության ծավալման միջոցով հանրապետության ժողովրդական տնտեսության պլանների կատարման համար աշխատավորների մոբիլիզացումը, աշխատավորության շահերի պաշտպանությունը, նրանց սոցիալական ապահովագրության, բուժման և թոշակավորման կարգավորումը:

1922-ի վերջին հանրապետությունում իրենց վարչություններով  վերջնականապես ձևավորվեցին լուսաշխի, հողանտառի, ժողկապի, խորհառծառի, կաշեգործների, մետաղագործների, կոմունալնիկների, կառուցողների, սնունդ- մատակարարողների, երկաթուղայինների, գրաշարների, կարուձևողների, ջուլհակների, տպագրիչների և բուժաշխատողների  ճյուղային արհմիությունները: 1924-ին  հանրապետության արհմիությունները ուժերը կենտրոնացրին ծանր արդյունաբերության հիմնական ճյուղերի վերականգնման վրա:

Հայաստանի պետական հիմնարկների աշխատողների արհմիությունը ստեղծվել է 1931 թվականի հուլիսի 7-ին  և անվանվել է Հայաստանի պետական հիմնարկների աշխատողների արհմիության կենտրոնական վարչություն, որն սկզբում ունեցել է ընդամենը 150 արհմիության անդամ:

Սկսած 1932 թվականից, կենտրոնական  վարչությունը ղեկավարել է Աշխեն Իշխանյանը:

Նրան հաջողվել է կենտրոնական վարչության  կազմում աստիճանաբար ներգրավելհանրապետության գրեթե բոլոր պետհիմնարկների աշխատողներին: Ավելի ուշ արհմիությունն   անվանվել է Պետական հիմնարկների  աշխատողների հայկական կոմիտե:

Իշխանյանը նախագահի պաշտոնում աշխատել է 28 տարի` 1931-1960 թվականները` հանրապետության համար ծանր ու դժվարին` Հայրենական մեծ պատերազմի և հետպատերազմյան ժամանակաշրջանում: Այդ դժվարին տարիներին արհմիությունը հսկայական աշխատանք էր տանում` պայքարում էր  աղքատության, մուրացկանության, խուլիգանության դեմ: Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, հաշմանդամներին, տուժածներին, նրանց ընտանիքներին արհմիությունն օգնում էր դրամով, սննդամթերքով, հագուստով… Բացի նշվածից, Իշխանյանն ուշադրության կենտրոնում էր պահում աշխատատեղերում աշխատանքի պաշտպանության, սանիտարահիգիենիկ նորմերի ու կանոնների պահպանման, աշխատավարձերի ու թոշակների չափերի բարձրացման հարցերը: Տարվում էին մշակութալուսավորչական, սպորտի զարգացման, կադրերի որակավորման բարձրացման լուրջ աշխատանքներ: Հարցերը լուծվում էին դանդաղ, դժվարությամբ: Արհմիությունը պայքարում էր աշխատավորների շահերի պաշտպանման համար, իշխանության բարձրագույն ատյանների առաջ բարձրացվում էին հարցեր և միայն հետևողական աշխատանքի շնորհիվ արհմիությունը հասնում էր իր առջև ծառացած խնդիրների իրականացմանը` նախագահությունների ու կոնֆերանսների որոշումների կատարմանը:

%d bloggers like this: