Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Ելենա Հակոբովա 2003-2013

Հակոբովա Ելենա Մելիքի՝ 2003 – 2013 թթ. Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական միության նախագահ:

Ծնվել է 1940թ. մարտի 1-ին՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի Բաքու քաղաքում:

Ավարտել է Բաքվի թիվ 151 միջնակարգ դպրոցը:

1957-ին տեղափոխվել է Երևան և նույն թվականին ընդունվել է Երևանի սարքաշինական տեխնիկումի 2-րդ կուրս, որը ավարտել է 1961 թվականին և անցել աշխատանքի  «Հաստոցանորմալ» գործարանում, որպես տեխնիկական բաժնի ինժեներ:

1962 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի երեկոյան բաժին, և գործարանում աշխատելուն զուգահեռ սովորել հաշտոցաշինության տեխնոլոգիայի ֆակուլտետում: 1968 թվականին ավարտել է ինստիտուտը՝ ստանալով  «ինժեներ-մեխանիկ»-ի մասնագիտությունը, որից հետո դարձել է «Հաստոցանորմալ» գործարանի տեխնոլոգիական բաժնի ավագ ինժեներ-տեխնոլոգ: 1970 թ. ընդունվել է աշխատանքի Հայկական ԽՍՀ-ի Մինխորհդի ՊետԱպ՝ որպես արտադրա-տեխնիկական ղեկավարման արտադրական բաժնի ավագ ինժեներ:

Ելենա Հակոբովան 1972 թ. հունվարին ընդունվել է աշխատանքի արհմիության հանրապետական կոմիտե, որպես գլխավոր տեխնիկական տեսուչ: 2002 թվականին ձևակերպվել է որպես աշխատանքի պաշտպանության մասնագետ: 2003 թ. ընտրվել է Հայաստանի պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ: 

 2008 թվականին կրկին ընտրվել է պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ: Պետհիմնարկների աշխատողների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական միության 10 տարվա ղեկավարության ընթացքում Ե. Հակոբովային հաջողվել է ընդլայնել անդամ կազմակերպությունների ցանկը (ընգրկվել է նոր 12 կազմակերպություն, ընդհանուր հաշվով 2000 արհմիության անդամներով), վերականգնվել է 6 տարածքային միություն, որոնք մինչ այդ փաստացի գոյություն չունեին: Ե. Հակոբովայի նախաձեռնությամբ ճյուղային միությունը սկսեց պարբերաբար թողարկել տեղեկագրեր, որտեղ լուսաբանվում է Միության գործունեությունը: Արհմիության անդամները հնարավորություն ստացան հանգստանալ Հայաստանի հանգստյան տներում՝ արհմիութենական զեղչերով: Սկսեցին անցկացվել մայիսմեկյան աշխատանքի օրվան նվիրված լայնամասշտաբ միջոցառումներ: Լույս տեսավ պետհիմնարկների արհմիության 80-ամյակի գիրքը: 2012 թվականին առաջին անգամ Հայաստանում անցկացվեց խաղաղ երթ՝ արժանապատիվ աշխատանքի օրվա առթիվ, որը տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության ակտիվ մասնակցության շնորհիվ:

2010 թվականին Հակոբովան արհմիութենական անդամների իրավունքների ու հետքրքրությունների պաշտպանության բազմամյա բեղմնավոր և ակտիվ աշխատանքի, ԱՊՀ արհմիությունների համագործակցության ամրապնդման համար արժանացել է ԱՀՀ-ի պատվոգրի: Իր աշխատանքային գործունեության ընթացքում բազմաթիվ անգամ արժանացել է արհմիության ԿԿ-ի, արհմիության հանրապետական կոմիտեի, ԱՄՖ-ի, ՀԱՄԿ-ի պատվոգրերի,  «Ռուսաստանի արհմիությունների 100-ամյակի», «Ռուսաստանի պետհիմնարկների արհմիության 90-ամյակի», «Հայաստանի պետհիմնարկների 75-ամյակի» հոբելյանական պատվոգրերի: 2013 թվականին արժանացել է ԱՀՀ-ի արծաթե կրծքանշանի «արհմիութենական շարժմանը մատուցած ծառայության ԱՀՀ-ի կրծքանշանի»:

Ամուսնացած է, ունի երկու դուստր և չորս թոռ:

%d bloggers like this: