Օրգանայզինգ և արհմիության ուժեղացումը․ սեմինար արհմիութենականների համար
Հուլիսի 25-ին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը կազմակերպել է «Արհմիության ուժեղացումը. Օրգանայզինգ» թեմայով սեմինար:
Հուլիսի 25-ին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը կազմակերպել է «Արհմիության ուժեղացումը. Օրգանայզինգ» թեմայով սեմինար:
Ապրիլի 3-ից 4-ը տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) հյուսիս-արևելյան Եվրոպայի տարածաշրջանային նիստը, որին մասնակցում էին հանրային ոլորտի արհմիություններ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից և Լեհաստանից։ EPSU տարածաշրջանային նիստին Հայաստանից նիստին մասնակցում էին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և Հայաստանի առողջապահության աշխատողների արհմիության նախագահ Շուշան Պետրոսյանը։
Նոյեմբերի 25-ին Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) հրավերով Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը մասնակցեց “Սոցիալական գործընկերների դերը աշխատանքում երրորդ կողմի բռնությունը կանխարգելելու գործընթացում” համաժողովին, որը տեղի ունեցավ Իսպանիայի Աշխատանքի անվտանգության և առողջության ինստիտուտում։
Հոկտեմբերի 25-ին և 26-ին Բրյուսել քաղաքում, Արհմիությունների միջազգային տանը (ITUH) տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) գործադիր կոմիտեի 69-րդ նիստը, որին ներկա էր նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը՝ որպես EPSU գործադիր կոմիտեի անդամ։
2022 թ. հոկտեմբերի 24-ին Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիությունը (EPSU) կազմակերպել էր Առողջապահության և սոցիալական խնամքի համաեվրոպական գիտաժողովը, որին հրավիրաված էր մասնակցելու նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) երիտասարդական ցանցի տարեկան հանդիպումը: Հայաստանից հանդիպմանը ներկա էին երիտասարդական ցանցի անդամներ՝ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչներ Արսեն Իգիթյանը և Մարինե Ստեփանյանը:
2022թ․ մարտի 11-ին տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) հյուսիարևելյան տարածաշրջանային հերթական հանդիպումը, որին մասնակցում էին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվում էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումը և դրա հետևանքները։
Հանդիպման նպատակն էր հանրային ծառայություններում արհմիությունների իրավունքների պաշտպանությունն ու ընդլայնումը, մասնավորապես խոսքը գնում է կազմակերպվելու, բանակցելու և կոլեկտիվ գործողություններ իրականացնելու ֆունդամենտալ իրավունքի մասին։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը, գործընկեր Եվրոպակաքն արհմիությունների հետ ավարտեղ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) կողմից նախաձեռնված ֆոտորշավը՝ նվիրված Հանրային ծառայողի օրվան։
Հունիսի 23-ն առաջին անգամ Հանրային ծառայությունների օր է ճանաչվել ՄԱԿ-ի կողմից 2002 թվականին, բայց առավել հայտնի է դարձել վերջին երկու տարիների ընթացքում, երբ մարդիկ իրենց երախտագիտությունն էին ցույց տալիս ամբողջ աշխարհի հանրային ծառայողներին, որոնք համավարակի ընթացքում գտնվում էին առաջնագծում։ Այնուամենայնիվ, ցավոք, այս սիմվոլիկ շնորհակալությունը չբերեց հանրային ծառայություններում աշխատանքի ավելի լավ պայմանների կամ ավելի բարձր վարձատրության