Tag: <span>covid19</span>

Արհմիության Խորհրդի հայտարարությունը ՀՀ Առողջապահության նախարարի հրամանի վերաբերյալ

Առանց որևէ քննարկման, ՀՀ Առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում։ Սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտների չպատվաստված աշխատողները 14 օրը մեկ պետք է գործատուին ներկայացնեն, սեփական միջոցներով հանձնած, ՊՇՌ թեստի պատասխանը, ինչի մասին գործատուն պարտավոր է գրառում  կատարել համապատասխան գրանցամատյանում։

Առողջապահության նախարարությունը հարկադրում է ՀՀ աշխատողներին իրենց հաշվին ՊՇՌ թեստ հանձնել

Պարզեցինք, որ աշխատողների կողմից 14 օրը մեկ ՊՇՌ թեստի արդյունքների ներկայացումը սահմանվել է Առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանով, որով փոփոխություններ են կատարվել 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում։ Փաստորեն, Առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է կարգավորում, ըստ որի ՀՀ բոլոր չպատվաստված աշխատողները պետք է իրենց միջոցների հաշվին թեստավորում անեն։

Կոչ ենք անում աշխատողների PCR թեստավորման գործընթացը կազմակերպել oրենքի սահմաններում

Մի քանի օր է, ինչ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ հոկտեմբեր ամսից չպատվաստված աշխատողներին պարտադրվելու է 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել։
Կառավարության մտադրությունը՝ ավելացնել պատվաստման տեմպերը տարբեր խթանող միջոցառումներ նախատեսելով՝ ողջունելի է։ Սակայն գտնում ենք, որ աշխատողներին իրենց հաշվին ամիսը երկու անգամ թեստ հանձնել պարտավորեցնելն անօրինական է։ 

Կառավարությանն առաջարկվեց վճարովի արձակուրդ տրամադրել պատվաստվող աշխատողներին (թարմացված)

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը Կառավարությանն առաջարկում է պատվաստվող աշխատողներին տրամադրել 2-օրյա վճարովի արձակուրդ։

ՄԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՌՉԱԿՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ

Հունիսի 23-ն առաջին անգամ Հանրային ծառայությունների օր է ճանաչվել ՄԱԿ-ի կողմից 2002 թվականին, բայց առավել հայտնի է դարձել վերջին երկու տարիների ընթացքում, երբ մարդիկ իրենց երախտագիտությունն էին ցույց տալիս ամբողջ աշխարհի հանրային ծառայողներին, որոնք համավարակի ընթացքում գտնվում էին առաջնագծում։ Այնուամենայնիվ, ցավոք, այս սիմվոլիկ շնորհակալությունը չբերեց հանրային ծառայություններում աշխատանքի ավելի լավ պայմանների կամ ավելի բարձր վարձատրության

COVID-19 համավարակը մեկ տարի անց. հանրային ծառայությունները վերագնահատելու անհրաժեշտություն կա

Մեկ տարի առաջ այս օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց COVID-19-ի գլոբալ համավարակի մասին: Վերջին տարին ի ցույց դրեց հանրությունների ուժեղ և թույլ կողմերը: Եվրոպայում ի հայտ եկավ հանրային առողջապահական համակարգի ողջ փխրունությունը և նման ճգնաժամին արձագանքելու իսպառ անկարողնությունը: Բայց ողբերգալին այն է, որ սա բոլորովին անակնկալ չէր։

Կանանց միջազգային օր 2021 – #IWD2021

Չնայած նրան, որ ՀՀ բոլոր ժամանակների կառավարությունների վարած քաղաքականությունը հիմնականում հանգեցրել է պետական ծախսերի կրճատման և սոցիալական երկխոսության ճնշման, այնուամենայնիվ, մենք ականատես ենք լինում հանրային ծառայություններում կանանց խիզախ գործողություններին և անձնվեր ներդրմանը, ինչն ավելի ընդգծվեց COVID-19 համավարակի ու պատերազմական գործողությունների ընթացքում։

Անահիտ Ասատրյանի ելույթը Երևանի ավագանու նիստում՝ “13-րդ աշխատավարձի” վերաբերյալ

Երևանի ավագանու դեկտեմբերի 23-ի նիստում, մտքերի փոխանակման ժամանակ, Երևան քաղաքի ավագանու անդամ, Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի աշխատողների “13-րդ աշխատավարձի” վերաբերյալ։

EPSU-ի վեբինարը համավարակի ժամանակ անդամների հավաքագրման և օրգանայզինգի վերաբերյալ

Եվրապական հանրային ծառայությունների արհըմիության (EPSU) հավաքագրման և օրգանայզինգի երկրորդ վեբինարին մասնակցեցին 64 արհմիությունների, կազմակերպիչների, արհմիութենականների և ակտիվիստներ ավելի քան 50 արհմիություններից և 30 երկրներից: Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի արհմիությունից մասնակցեց Արսեն Իգիթյանը։ «Կարո՞ղ ենք կազմակերպել համաճարակի ընթացքում», – սա էր վեբինարի թեման:

Արհմիությունները և հասարակական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել պետական գնումների վերաբերյալ

Եվրոպային հանրային ծառայությունների արհմիությունը (EPSU), որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի արհմիությունը, մի շարք եվրոպական արհմիությունների ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հայտարարություն է տարածել հանրային փողերի էֆեկտիվ օգտագործման և կենսակայուն պետական գնումների վերաբերյալ՝ ճգնաժամից դուրս գալու համատեքստում։