Tag: <span>օրենսդրական փոփոխություն</span>

Երևանի քաղաքային իշխանություններին առաջարկվում է աշխատողներին ապահովել արձակուրդային վճարով

Հաշվի առնելով Երևանի համայնքային ծառայողներից ստացված դիմումները, Երևանի քաղաքապետարանի և մի շարք վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատողների արհմիությունների ղեկավարները համատեղ նամակով դիմել են Երևանի քաղաքապետին և Ավագանու խմբակցությունների ղեկավարներին՝ առաջարկելով Երևան քաղաքի բյուջեի քննարկման ժամանակ դիտարկել Երևանի քաղաքապետարանի աշխատողներին միանվագ արձակուրդային վճարի տրամադրումը, ինչպես նաև հանգստի սոցիալական փաթեթով ապահովելու հնարավորությունը։

Քննարկվելու է քաղծառայողների բազային աշխատավարձի բարձրացումը․ Վարչապետի աշխատակազմ

Ինչպես հիշում եք, հունիսի 23-ի՝ հանրային ծառայողի օրվա կապակցությամբ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը դիմել էր ՀՀ վարչապետին՝ առաջարկելով բարձրացնել քաղծառայողների բազային աշխատավարձը և համայնքային ծառայողներին ապահովել սոցփաթեթով

Արհմիության առաջարկները կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ

Սկսած 2020 թվականից հաճախակի են դարձել դեպքերը, երբ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները ոչ միայն չեն կարողացել ապահովել եկամուտ, այլ բացասական արդյունքներ են գրանցել

Սեմինար Աշխատանքային օրենսգրքի և դրա սպասվող փոփոխությունների վերաբերյալ

Հունիսի 26-ին Solidarity Center կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության ակտիվի համար կազմակերպված սեմինար-քննարկումը “ՀՀ աշխատանքային օրենսգիրք / սպասվող փոփոխություններ” թեմայով։

Հանրային քննարկում Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

Հանրային քննարկմանը մասնակցեցին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և կազմակերպական աշխատանքների մասնագետ Արսեն Իգիթյանը

Մատենադարանի աշխատողների արհմիության առաջարկներն օրենսդրական նախագծի վերաբերյալ

Մատենադարանի աշխատողների արհմիության առաջարկներն օրենսդրական նախագծի վերաբերյալ

Արհմիության առաջարկությունները Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի կողմից շրջանառության մեջ է դրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրեսնդրական նախագիծը։ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն իր առաջարկություններն է ներկայացրել օրենսդրական նախագծի վերաբերյալ։

Արհմիության առաջարկությունները հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների վերաբերյալ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հանրային քննարկման է ներկայացվել “Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների նախագիծը։ Հանրային քննարկմանը հրավիրվել է նաև Հայաստանի պետհինարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։

Աշխատանքային քննարկում Արհեստակցական միությունների մասին օրենքի շուրջ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որի ընթացքում քննարկվեցին Արհեստակցական միությունների մասին ՀՀ օրենքի և դրա սպասվելիք բարեփոխումների վերաբերյալ սոցիալական գործընկերների ընդհանուր մոտեցումները։

Անահիտ Ասատրյանը՝ «Սուր անկյուն» հաղորդման ընթացքում մեկնաբանեց ամանորյա տոների չեղարկումը

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը Արմենիա Թի-Վի հեռուստաալիքի “Սուր անկյուն” հաղորդաշարում անդրադարձավ ամանորյա տոների չեղարկմանը։ Նա մասնավորապես հայտնեց տոների չեղարկման մասին արհմիության դիրքորոշման մասին, օրենսդրական փոփոխության մակերեսային հիմնավորումների, ինչպես նաև մշակույթի ու աշխատողների եկամուտների տեսանկյունից դրա բացասական ազդեցության մասին։