Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է արհմիությանը
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիությունը հունվարի 25-ին գրություն էր հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին որում, մասնավորապես, հայտնել է նախարարին սոցիալական գործընկերության ու ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ մնալու անհրաժեշտության մասին, վկայակոչել է “Բյուջետային համակարգի մասին” ՀՀ օրենքը, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքի այն հոդվածները, որոնք սահմանում են դրամական պարգևատրումները: