Երևանի քաղաքապետն օրենքի խախտմամբ ազատել է աշխատանքից արհմիության նախագահին
Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Խորհրդի անդամ, Երևանի քաղաքապետարանի արհմիության նախագահ Լուսինե Սարգսյանը, ով աշխատում էր քաղաքապետարանում որպես անձնակազմի կառավարման բաժնի պետ, 2021թ․ մայիսի 31-ին հաստիքների կրճատման հիմքով ազատվել է աշխատանքից՝ քաղաքապետի հրամանի համաձայն։