Tag: <span>արցախ</span>

ՀԱՄԿ-ի հայտարարությունը Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ

Ադրբեջանի իշխանությունները 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Լաչինի միջանցքը, որն այսօր Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն է։ Փաստացի արդեն 240 օր է, պաշարված է 120 հազար հայ խաղաղ բնակիչ՝ ներառյալ երեխաներ, հղի կանայք, տարեցներ: