Category: <span>Uncategorized @hy</span>

Մայիսի 1-ին աշխատողները պահանջեցին ժողովրդավար սոցիալական երկխոսություն և արժանապատիվ վարձատրություն

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը Աշխատավորների համերաշխության օրը Երևանում կազմակերպեց մայիսմեկյան երթ՝ պահանջելով ժողովրդավար սոցիալական գործընկերություն, սոցիալապես արդար հարկային համակարգ, արժանապատիվ վարձատրություն, պետական ներդրումների ավելացում, հանրային ծառայությունների բարելավում։

Labourstart գլոբալ արհմիութենական համաժողովը Թբիլիսիում

Ապրիլի 28-ից 30-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Labourstart արհմիութենական տեղեկատվական հարթակի նախաձեռնությամբ կազմակերպվեց գլոբալ արհմիութենական համաժողով։

Տարածաշրջանային հարցերը քննարկվեցին EPSU նիստին

Ապրիլի 3-ից 4-ը տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) հյուսիս-արևելյան Եվրոպայի տարածաշրջանային նիստը, որին մասնակցում էին հանրային ոլորտի արհմիություններ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից և Լեհաստանից։ EPSU տարածաշրջանային նիստին Հայաստանից նիստին մասնակցում էին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և Հայաստանի առողջապահության աշխատողների արհմիության նախագահ Շուշան Պետրոսյանը։

Մատենադարանի աշխատողների արհմիության ժողովը

Չորսամյա գործունեության ընթացքում առաջին անգամ Մատենադարանի աշխատողների արհմիությունը կարողացավ Մատենադարանի շենքում աշխատաժողով գումարել տնօրենության և աշխատակիցների հետ, որը նվիրված էր Մատենադարանի կանոնադրական փոփոխությունների փաթեթի քննարկմանը։ Ժողովին արհմիության հրավերով ներկա էր Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։

Շենգավիթ ՎՇ ղեկավարի աշխատակազմի աշխատողների արհմիության հաշվետու ընտրական ժողովին

2023թ․ մարտի 17-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի դահլիճում տեղի ունեցավ աշխատակազմի աշխատողների արհմիության հաշվետու – ընտրական ժողովը։ Ժողովին հրավիրված էր մասնակցելու նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։

ՀՀ – ԵՄ քաղհասարակության պլատֆորմի երկրորդ հանդիպումը

Մարտի 10-ին, Երեւանում տեղի է ունեցել Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) նախատեսված ՀՀ ԵՄ պլատֆորմի հանդիպումը, որին մասնակցում էր նաև պլատֆորմի անդամ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը։

Արհմիության առաջարկները Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ

Խորհրդարանական լսումներին մասնակցելուց հետո, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովին կրկին ներկայացրեց իր առաջարկների փաթեթը՝ կապված Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի ներկայիս խմբագրության հետ։