Category: <span>Uncategorized @hy</span>

Հանդիպում Գավառի տարածքային արհմիությունում

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության աշխատակազմը ներկա գտնվեց Գավառի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների տարածքային արհմիության արտահերթ համաժողովին։

Օրգանայզինգ և արհմիության ուժեղացումը․ սեմինար արհմիութենականների համար

Հուլիսի 25-ին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը կազմակերպել է «Արհմիության ուժեղացումը. Օրգանայզինգ» թեմայով սեմինար:

ՀԱՄԿ-ի հայտարարությունը Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ

Ադրբեջանի իշխանությունները 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Լաչինի միջանցքը, որն այսօր Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն է։ Փաստացի արդեն 240 օր է, պաշարված է 120 հազար հայ խաղաղ բնակիչ՝ ներառյալ երեխաներ, հղի կանայք, տարեցներ: 

Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ․ կազմակերպեցինք իրազեկման սեմինար

Օգոստոսի 11-ին ՀԱՄԿ-ի դահլիճում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը կազմակերպեց սեմինար՝ վերջերս տեղի ունեցած Աշխատանքային օրենսգրքի լայնածավալ փոփոխությունների վերաբերյալ։ Արհմիության անդամ և գործընկեր տասնյակ կազմակերպություններից մասնակիցները տեղեկացան օրենսգրքում հուլիսի 31-ից ուժի մեջ մտած առանցքային փոփոխությունների մասին, հարց-ու-պատասխանի միջողով ստացան իրենց հետաքրքող տեղեկությունները։

Արհմիության երիտասարդները “Ինչ է արհմիությունը” սեմինարին

Օգոստոսի 4-ից 6-ը Աղվերանում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Սոլիդարիթի սենթր հայաստանյան կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում կազմակերպել էր սեմինար “Ինչ է արհմությունը” …

Նախագահության նիստ N20 / 31-07-2023

Հուլիսի 31 տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Նախագահության թիվ 20 նիստը։

Նիստին քննարկվեցին 2023թ բյուջեյում փոփոխություն կատարելու մասին, ինչպես նաև որոշ անդամ կազմակերպությունների վերաբերյալ հարցեր։

Սեմինար Հանրապետական եռակողմ հանձնաժողովի անդամների համար

Հունիսի 29-30-ը Մարիոտ հյուրանոցում տեղի ունեցավ Սոցիալական երկխոսության ինստիտուտների ինքնագնահատման մեթոդի ուսուցման աշխատաժողովը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության եռակողմ հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ եռակողմ հանձնաժողովի անդամ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և Աշխատանքի Միջազգային Կազմակերպության ներկայացուցիչները։

Օրենսդրական առաջարկություն․ Կառավարությունը սահմանում է սոցիալական ծախսը

Ինչպես հայտնի է, անցյալ տարի հարկային օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, համաձայն որի, սկսած 2023 – 2025 թվականներից, աստիճանաբար, բոլոր ֆիզիկական անձինք պարտավոր են լինելու իրենց եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնել։ 
Ընդ որում՝ հայտարարագիրը ներկայացնելու արդյունքում ֆիզակական անձանց փոխհատուցվելու են այսպես կոչված “սոցիալական ծախսերը”։ Համաձայն Հարկային օրենսգրքի 147․1 հոդվածի՝ սոցիալական ծախսեր են համարվում հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի և իր ընտանիքի անդամների համար առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության գծով ծախսերը։ Նույն հոդվածը սահմանում է, որ սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները և փոխհատուցման առավելագույն չափերը սահմանում է Կառավարությունը:

Արհմիության առաջարկները առողջապահության ապահովագրության համակարգի վերաբերյալ

Ինչպես գիտեք, ավելի վաղ Առողջապահության նախարարությունը շրջանառել էր Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նախագիծը, որի վերաբերյալ հրավիրվել էր նաև Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ։

Օրենսդրական նախագծի վերաբերյալ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը ներկայացրել է առաջարկություններ։

Սոցիալ-տնտեսական խնդիրները ՀՀ – ԵՄ Համաձայնագրի շրջանակներում․ Արսեն Իգիթյան

ՀՀ – Եվրամիություն քաղհասարակության պլատֆորմի կողմից ներկայացվել է Միավորման ազատության և սոցիալական գործընկերության վերաբերյալ խորհրդատվական կարծիքը։ Աշխատաշուկայում տիրող իրավիճակի, աշխատողների իրավունքների պաշտպանության, իրավունքների խախտումների, այդ ոլորտում առկա մարտահրավերների, միջազգային փորձի եւ այլ կարևոր թեմաների վերաբերյալ հարցերին պատասխանում է Պլատֆորմի անդամ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը։