Ավարտվեց արհմիության տարեկան Խորհրդի թիվ 4 նիստը․ հրավիրվեց 8-րդ Համագումարը
Նիստի ընթացքում արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը ներկայացրեց 2022թ․ ընթացքում իր կատարած աշխատանքը։
Նիստի ընթացքում արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը ներկայացրեց 2022թ․ ընթացքում իր կատարած աշխատանքը։
Նախագծի վերաբերյալ իր առաջարկություններն է ներկայացրել Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը: Մասնավորապես, առաջարկվում է վերանայել աշխատողի սահմանումը, որպեսզի միավորման ազատություն իրավունքը հնարավոր լինի իրացնել ոչ ֆորմալ և ոչ ավանդական աշխատանքային հարաբերություններում գտնվող ֆիզիկական անձանց համար, վերանայել ճյուղային արհմիության սահմանումը, որպեսզի այն համապատասխանի միջազգային նորմերի և հասարակական միավորման մասին ՀՀ օրենսդրության պահանջներին։
2022թ․ դեկտեմբերի 17-ին հրավիրվեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Նախագահության 18-րդ նիտը։
Ի թիվս այլ հարցերի, ամփոփվեց անցնող տարվա գործունեությունը, քննարկվում են գալիք Խորհրդի նիստի և 2023 թվականին արհմիության Համագումար հրավիրելու մասին հարցերը, ինչպես նաև հաստատվեց արհմիության 2023 թվականի աշխատանքային պլանը։
Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահությամբ հրավիրվեց Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ։
Դեկտեմբերի 8-9-ը Երևան Փլեյս հյուրանոցում տեղի ունեցավ Աշխատանքի միջազգային կազմակերպության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից համատեղ կազմակերպված կլոր սեղան — հանդիպումը, որի ընթացքում ԱՄԿ ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին վերջերս հիմնարար դարձած ԱՄԿ երկու կոնվենցիաները՝ Աշխատանքի անվատնգության և առողջ աշխատանքի վերաբերյալ։
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության երիտասարդական խորհրդի նորացված կազմով առաջին հանդիպումը։ Հանդիպումն անցակցրեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։
Կառավարությունը պատասխանել “կուտակայինի” վերաբերյալ արհմիության գրությանը․ այն նույնությամբ կրկնում է ԿԲ-ի պատասխանը
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft միասնական կայքի բարեփոխումների շրջանակներում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը ներկայացրել է հարթակի հետ կապված իր առաջարկությունները։
Նոյեմբերի 25-ին Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) հրավերով Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը մասնակցեց “Սոցիալական գործընկերների դերը աշխատանքում երրորդ կողմի բռնությունը կանխարգելելու գործընթացում” համաժողովին, որը տեղի ունեցավ Իսպանիայի Աշխատանքի անվտանգության և առողջության ինստիտուտում։
2022թ․ նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Կադաստրի կոմիտեի աշխատողների արհմիության հաշվետու-ընտրական ժողովը:
Ժողովի ընթացքում ներկայացվեց արհմիության գործունեության հաշվետվությունը, ընտրվեցին արհմիության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինները: