ՄԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՌՉԱԿՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ
Հունիսի 23-ն առաջին անգամ Հանրային ծառայությունների օր է ճանաչվել ՄԱԿ-ի կողմից 2002 թվականին, բայց առավել հայտնի է դարձել վերջին երկու տարիների ընթացքում, երբ մարդիկ իրենց երախտագիտությունն էին ցույց տալիս ամբողջ աշխարհի հանրային ծառայողներին, որոնք համավարակի ընթացքում գտնվում էին առաջնագծում։ Այնուամենայնիվ, ցավոք, այս սիմվոլիկ շնորհակալությունը չբերեց հանրային ծառայություններում աշխատանքի ավելի լավ պայմանների կամ ավելի բարձր վարձատրության