Category: <span>Նորություններ</span>

Արհմիության երիտասարդական խորհրդի հանդիպումը

Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության երիտասարդական խորհրդի նորացված կազմով առաջին հանդիպումը։ Հանդիպումն անցակցրեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։

Կառավարությունը պատասխանել է “կուտակայինի” վերաբերյալ արհմիության գրությանը․ այն նույնությամբ կրկնում է ԿԲ-ի պատասխանը

Կառավարությունը պատասխանել “կուտակայինի” վերաբերյալ արհմիության գրությանը․ այն նույնությամբ կրկնում է ԿԲ-ի պատասխանը

Արհմիության առաջարկները e-draft հարթակի վերաբերյալ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft միասնական կայքի բարեփոխումների շրջանակներում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը ներկայացրել է հարթակի հետ կապված իր առաջարկությունները։

Սոցիալական գործընկերների դերը աշխատանքում երրորդ կողմի բռնությունը կանխարգելու գործընթացում

Նոյեմբերի 25-ին Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) հրավերով Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը մասնակցեց “Սոցիալական գործընկերների դերը աշխատանքում երրորդ կողմի բռնությունը կանխարգելելու գործընթացում” համաժողովին, որը տեղի ունեցավ Իսպանիայի Աշխատանքի անվտանգության և առողջության ինստիտուտում։

Կադաստրի կոմիտեի աշխատողների արհմիության հաշվետու-ընտրական ժողովին

2022թ․ նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Կադաստրի կոմիտեի աշխատողների արհմիության հաշվետու-ընտրական ժողովը:

Ժողովի ընթացքում ներկայացվեց արհմիության գործունեության հաշվետվությունը, ընտրվեցին արհմիության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինները:

Երևանի քաղաքային իշխանություններին առաջարկվում է աշխատողներին ապահովել արձակուրդային վճարով

Հաշվի առնելով Երևանի համայնքային ծառայողներից ստացված դիմումները, Երևանի քաղաքապետարանի և մի շարք վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատողների արհմիությունների ղեկավարները համատեղ նամակով դիմել են Երևանի քաղաքապետին և Ավագանու խմբակցությունների ղեկավարներին՝ առաջարկելով Երևան քաղաքի բյուջեի քննարկման ժամանակ դիտարկել Երևանի քաղաքապետարանի աշխատողներին միանվագ արձակուրդային վճարի տրամադրումը, ինչպես նաև հանգստի սոցիալական փաթեթով ապահովելու հնարավորությունը։

Վարդենիսի տարածքային արհմիության հաշվետու-ընտրական ժողովը

2022թ․ նոյեմբերի 11-ին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը արհմիության աշխատակազմի հետ միասին մասնակցեց Վարդենիս քաղաքում տեղի ունեցած Վարդենիսի պետհիմնարկների, ՏԻՄ-երի տարածքային արհմիության հաշվետու-ընտրական ժողովին:

Ներկայացվեց “Արհմիությունների օրենսդրական դաշտն ու միջազգային փորձը” հետազոտությունը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան “Սոլիդարիթի սենթր Հայաստան” գրասենյակի աջակցությամբ 2022թ. մարտ – մայիս  ամիսներին աշխատանքային  իրավունքի փորձագետների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց նոյեմբերի 8-ին Հոլիդեյ Ինն հյուրանոցում տեղի ունեցած քննարկման  ընթացքում:

Սեղանի թենիսի արհմիութենական առաջանություն․ մրցեցին համայնքային և պետական կազմակերպությունների թիմերը

Նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության սեղանի թենիսի թիմային առաջնությունը: Մրցեցին պետական և համայնքային կազմակերպությունների թիմերը։
Առաջնությունը նվիրված էր Տեղական ինքնակառավարման օրվան, որը նշվում է նոյեմբերի 10-ին։

EPSU Գործադիր կոմիտեի 69-րդ նիստը

Հոկտեմբերի 25-ին և 26-ին Բրյուսել քաղաքում, Արհմիությունների միջազգային տանը (ITUH) տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) գործադիր կոմիտեի 69-րդ նիստը, որին ներկա էր նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը՝ որպես EPSU գործադիր կոմիտեի անդամ։