Category: <span>Նորություններ</span>

Նախագահության նիստ N18, դեկտեմբերի 17, 2022

2022թ․ դեկտեմբերի 17-ին հրավիրվեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Նախագահության 18-րդ նիտը։

Ի թիվս այլ հարցերի, ամփոփվեց անցնող տարվա գործունեությունը, քննարկվում են գալիք Խորհրդի նիստի և 2023 թվականին արհմիության Համագումար հրավիրելու մասին հարցերը, ինչպես նաև հաստատվեց արհմիության 2023 թվականի աշխատանքային պլանը։

Սոցիալական գործընկերության քննարկում Արհմիությունների մասին օրենքի փոփոխությունների շուրջ

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահությամբ հրավիրվեց Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ։

ԱՄԿ նոր հիմնարար կոնվենցիաներ․ կլոր սեղան ԱՄԿ փորձագետների հետ

Դեկտեմբերի 8-9-ը Երևան Փլեյս հյուրանոցում տեղի ունեցավ Աշխատանքի միջազգային կազմակերպության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից համատեղ կազմակերպված կլոր սեղան – հանդիպումը, որի ընթացքում ԱՄԿ ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին վերջերս հիմնարար դարձած ԱՄԿ երկու կոնվենցիաները՝ Աշխատանքի անվատնգության և առողջ աշխատանքի վերաբերյալ։

Արհմիության երիտասարդական խորհրդի հանդիպումը

Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության երիտասարդական խորհրդի նորացված կազմով առաջին հանդիպումը։ Հանդիպումն անցակցրեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։

Կառավարությունը պատասխանել է “կուտակայինի” վերաբերյալ արհմիության գրությանը․ այն նույնությամբ կրկնում է ԿԲ-ի պատասխանը

Կառավարությունը պատասխանել “կուտակայինի” վերաբերյալ արհմիության գրությանը․ այն նույնությամբ կրկնում է ԿԲ-ի պատասխանը

Արհմիության առաջարկները e-draft հարթակի վերաբերյալ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft միասնական կայքի բարեփոխումների շրջանակներում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը ներկայացրել է հարթակի հետ կապված իր առաջարկությունները։

Սոցիալական գործընկերների դերը աշխատանքում երրորդ կողմի բռնությունը կանխարգելու գործընթացում

Նոյեմբերի 25-ին Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) հրավերով Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը մասնակցեց “Սոցիալական գործընկերների դերը աշխատանքում երրորդ կողմի բռնությունը կանխարգելելու գործընթացում” համաժողովին, որը տեղի ունեցավ Իսպանիայի Աշխատանքի անվտանգության և առողջության ինստիտուտում։

Կադաստրի կոմիտեի աշխատողների արհմիության հաշվետու-ընտրական ժողովին

2022թ․ նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Կադաստրի կոմիտեի աշխատողների արհմիության հաշվետու-ընտրական ժողովը:

Ժողովի ընթացքում ներկայացվեց արհմիության գործունեության հաշվետվությունը, ընտրվեցին արհմիության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինները:

Երևանի քաղաքային իշխանություններին առաջարկվում է աշխատողներին ապահովել արձակուրդային վճարով

Հաշվի առնելով Երևանի համայնքային ծառայողներից ստացված դիմումները, Երևանի քաղաքապետարանի և մի շարք վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատողների արհմիությունների ղեկավարները համատեղ նամակով դիմել են Երևանի քաղաքապետին և Ավագանու խմբակցությունների ղեկավարներին՝ առաջարկելով Երևան քաղաքի բյուջեի քննարկման ժամանակ դիտարկել Երևանի քաղաքապետարանի աշխատողներին միանվագ արձակուրդային վճարի տրամադրումը, ինչպես նաև հանգստի սոցիալական փաթեթով ապահովելու հնարավորությունը։

Վարդենիսի տարածքային արհմիության հաշվետու-ընտրական ժողովը

2022թ․ նոյեմբերի 11-ին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը արհմիության աշխատակազմի հետ միասին մասնակցեց Վարդենիս քաղաքում տեղի ունեցած Վարդենիսի պետհիմնարկների, ՏԻՄ-երի տարածքային արհմիության հաշվետու-ընտրական ժողովին: