Category: <span>Նորություններ</span>

Արհմիության Համագումարի հայտարարությունը Արցախի շրջափակման վերաբերյալ

2023թ․ փետրվարի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհնմիության 8-րդ Համագումարը։ Ի թիվս այլ հարցերի, համագումարն ընդունեց հայտարարություն՝ արդեն ամինսերի շարունակվոց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակման վերաբերյալ։

ՀԱՄԿ-ի սոցիալ-տնտեսական, աշխատանքի պաշտպանության և էկոլոգիայի հարցերով հանձնաժողովի առաջին նիստը

Փետրվարի 17-ից 19-ը Ծաղկաձորի “Կեչառիս Ռեզորթ” հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) սոցիալ-տնտեսական, աշխատանքի պաշտպանության և էկոլոգիայի հարցերով հանձնաժողովի …

Քաղաքապետից ստացվել է արհմիությունների գրության պատասխանը

Ինչպես հիշում եք, անցած տարվա նոյեմբերին Երևանի քաղաքապետարանի և մի շարք վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատողների արհմիությունների ղեկավարները համատեղ նամակով դիմել էին Երևանի քաղաքապետին և Ավագանու խմբակցությունների ղեկավարներին՝ առաջարկելով Երևան քաղաքի բյուջեի քննարկման ժամանակ դիտարկել Երևանի քաղաքապետարանի աշխատողներին միանվագ արձակուրդային վճարի տրամադրումը, ինչպես նաև հանգստի սոցիալական փաթեթով ապահովելու հնարավորությունը։

Անահիտ Ասատրյանը Երևանի ավագանու նիստին խորհրդակցությունների կարևորության մասին

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ, Երևան քաղաքի ավագանու անդամ Անահիտ Ասատրյանը ավագանու նիստի ընթացքում խոսել է գործատուների կողմից աշխատողների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնելու կարևորության մասին։

Արհմիության առաջարկը հարկադիր պարապուրդի համար փոխհատուցման մասին օրենսդրական նախագծի վերաբերյալ

Արդարադատության նախարարության կողմից շրջանառվել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Նախագիծ, որով առաջարկվում է զգալիորեն վատթարացնել աշխատողին ապօրինի աշխատանքից ազատելու և աշխատողի կողմից այդ ազատումը դատարանում վիճարկելու դեպքում աշխատողին դրամական փոխհատցման կարգը։

Աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ համաժողովին մասնակցեցին արհմիության ներկայացուցիչները

Փետրվարի 1-ին Հոլիդեյ Ինն Երևան հյուրանոցում Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորյան գրասենյակի կողմից կազմակերպվել էր “Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ Մարտահրավերներ և հնարավորություններ” աշխատաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը, կազմակերպական աշխատանքների մասնագետ Արսեն Իգիթյանը։

Քննարկում մասնակցային ժողովրդավարության վերաբերյալ

Հունվարի 27-ի տեղի ունեցավ «Մասնակցային կառավարման խնդիրներն ու հնարավորությունները» խորագրով զեկույցի ներկայացումը և քննարկումը, որը կազմակերպվել էր Թրանսփըրենսի Ինթերնեյշնլ կազմակերպության …

Ավարտվեց արհմիության տարեկան Խորհրդի թիվ 4 նիստը․ հրավիրվեց 8-րդ Համագումարը

Նիստի ընթացքում արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը ներկայացրեց 2022թ․ ընթացքում իր կատարած աշխատանքը։

Անահիտ Ասատրյանը հարցրեց արձակուրդային միանվագ վճարների մասին

Ինչպես, հիշում եք, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը հոկտեմբերին Երևանի քաղաքային իշխանություններին առաջարկել էր համայնքային աշխատողներին տրամադրել արձակուրդային լրացուցիչ միանվագ վճարներ, ինչպես որ դա արվում է պետական աշխատողների դեպքում։

Արհմիությունների մասին օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ առաջարկություններ

Նախագծի վերաբերյալ իր առաջարկություններն է ներկայացրել Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը: Մասնավորապես, առաջարկվում է վերանայել աշխատողի սահմանումը, որպեսզի միավորման ազատություն իրավունքը հնարավոր լինի իրացնել ոչ ֆորմալ և ոչ ավանդական աշխատանքային հարաբերություններում գտնվող ֆիզիկական անձանց համար, վերանայել ճյուղային արհմիության սահմանումը, որպեսզի այն համապատասխանի միջազգային նորմերի և հասարակական միավորման մասին ՀՀ օրենսդրության պահանջներին։